Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հաջողությունը ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ աշխատանքի արդյունքն է. Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Դավթյանն իր էջում գրել է․

Մեր պարզ, բայց շատ բարդ ճշմարտությունը
Հիվանդին բուժելու համար նախ և առաջ պետք է ախտորոշել հիվանդությունը:
Նույն սկզբունքով. հիվանդ գյուղատնտեսությունը բուժելու համար պետք է հասկանալ և պատկերացնել գյուղատնտեսության խնդիրները:
Օրգանիզմն առողջ է, երբ անխափան կամ բավարար անխափան աշխատում են նույն օրգանիզմի բոլոր օրգանները:
Այսինքն. օրգանիզմի առողջությունը պայմանավորված է օրգանների ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ աշխատանքով:
Նույն սկզբունքով. գյուղատնտեսությունը հաջողված է, երբ տվյալ ճյուղում կամ օրինակ ֆերմայում առողջ և ճիշտ կատարվում են բոլոր գործերը:
Հաջողությունը ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ աշխատանքի արդյունքն է!
Ասել, թե շուկա լինելու դեպքում գյուղացու գործը կծաղկի, սխալ է, քանի որ պետք է նաև արտադրության համար պայմաններ ապահովել կամ օրինակ շուկայում պետք է որակ ստանալ, նույն շուկայում պետք է ճկուն գնային առաջարկներով հանդես գալ և այլն…
Ասել, թե ջուր լինելու դեպքում գյուղատնտեսությունը կզարգանա, սխալ է, քանի որ պետք է ճիշտ մշակել, պետք է վաճառել, պետք է որակ ստանալ, պետք է շուկա ունենալ և այլն…
Ասել, որ կաթի գինը ցածր է, սխալ է (կաթնարտադրությունն է խայտառակ ցածր) քանի որ կաթ վերամշակողը ևս պետք է մրցունակ դաշտում աշխատի, կամ օրինակ նույն կաթի և մսի սպառումը որքանով կնվազի շղթայական գնաճի հետևանքով , կամ վերջինիս հետևանքով տնտեսական ինչ խնդիրներ կունենանք:
Նույնիսկ իդեալական պայմաններ ապահովելով, հատընտիր որակ և անմահական համ ստանալովպրոդուկտը, երբ վաճառվում է անհամապտասխան շուկայում, գործը հաջող ավարտ չի ունենա (օրինակ, ես տարիներ առաջ ընտիր ծնեբեկը վաճառում էի Մեյմանդարի շուկայում): Ի վերջո, պետք է հասկանալ. Գյուղատնտեսությունը հաջողված է, երբ շղթայի բոլոր օղակները (բոլոր գործերը) ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ հաջորդում են իրար ԱՄԵՆՔՆ ԻՐ ՏԵՂՈւՄ, նույն առողջ օրգանիզմի պես, երբ բոլոր օրգանները փոխկապակցված աշխատում են:
Իսկ վերջում.
Անգամ այն դեպքում, երբ բոլոր աշխատանքները կատարվեն իդեալական, բայց միմյանցից առանձին, մենք շոշափելի արդյունք չենք ունենա:
Հ.գ. Գերհեռատեսների համար նշեմ, որ քոմենթում ինձ դիտողություն չանեն)))
Գրառման մեջ չեմ ասում, որ առանձին-առանձին բոլոր գործերը նույն օբյեկտը կամ սուբյեկտը պետք է անի, հաջողությունը ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ համակարգային գործի արդյունք է՝ պետություն (պայման), ֆերմեր (արտադրություն) և շուկա (բիզնես):

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել