Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Անկախության Հռչակագիրը ուրացած ղեկավարները կհայտարարվեն դավաճան․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Կարդացի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ի հոդվածը։
Ցանկանում եմ նշել, որ այդ աճպարարությունը մի գուցե այսօր շատերի մոտ անցնի, բայց ոչ երբեք Անկախության Հռչակագրի արժեքը, նշանակությունը եւ իմաստը հասկացող մարդկանց մոտ։
Եվ այո, կգան ժամանակներ, երբ Հայաստանն իսկապես կպատկանի հայությանը եւ այդ ժամանակներում բոլոր Անկախության Հռչակագիրը ուրացած ղեկավարները կհայտարարվեն դավաճան։
Նույնիսկ, եթե դա ես էլ չտեսնեմ, պատմություն կգրվի այդ մասին։
Հ.գ ովքեր չգիտեն թե ինչ է Անկախության Հռչակագիրը, կարող են կարդալ մեկնաբանության մեջ նշածս հղումով, ըստ որի, Արցախն էն գլխից հայտարարված է եղել Հայաստանի մաս եւ Արցախի անկախացումը դա Հայաստանից անկախացում էր իրականում եւ ոչ Ադրբեջանից։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել