Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը։Այս մասին հայտարարություն է տարածել  Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնը։ Հաղորդում է  aliq.ge-ն։

Վարակը հաստատվել է 50-ն անց տղամարդու մոտ, որի վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը մեկուսացված է: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ վարակված անձը չի եղել Մեծ Բրիտանիայում, սակայն Իմնաձեն չի կոնկրետացրել, թե որ երկրում է ճանապարհորդել պացիենտը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածը գործնականում առողջացած է:

Ըստ Իմնաձեի՝ կորոնավիրուսի նոր տեսակը չի տարբերվում հնից ծանրության և մահացության ցուցանիշներով, սակայն ավելի արագ է տարածվում: Նրա խոսքով շատ կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել