Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Օրենքով պետական լաբորատորիաներում ստեղծված առաջատար տեխնոլոգիաները կարելի էր փոխանցել առաջատար ընկերություններին․ Վահագն Դիլբարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Vahagn Dilbaryan ը իր էջում գրել է․

ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ընտրվելուց հետո՝

Սկսել է Ճապոնիայի հետ առևտրային պատերազմ՝ ստիպելով, որ կիսահաղորդիչների արտահանումն ԱՄՆ սահմանափակի:

Սահմանափակել է ճապոնական ավտոմեքենաների ներմուծումներն ԱՄՆ շուկա, որպեսզի տեղական արտադրողներն էլ հնարավորություն ունենան վաճառել իրենց մեքենաները:

Ճապոնացիների առջև պայման է դնում, որ եթե ցանկանում են ԱՄՆ-ում մեքենաներ վաճառել, ապա պիտի գործարաններ բացեն ԱՄՆ-ում ու անպայման ամերիկացի աշխատակիցներ ընդունեն: 1982 թվականին Toyota-ն բացում է NUMMI գործարանը, որին հետևում են Nissan, Mazda, Suzuki, Mitsubishi ընկերությունները:

Բոլոր ներկրված ճապոնական մոտոների հարկերը բարձրացնում է 45%-ով՝ ի օգուտ Harley-Davidson-ի:

1988 թվականին փոփոխություն է մտցնում է Էկսոն-Ֆլորիոյի սահմանման մեջ, որտեղ եթե ներդրումները վտանգում են պետության անվտանգությանը, ապա այդպիսի ներդրումները պիտի արգելվեն:

Սկսում է պետական Մատչմեյքեր ծրագիրը, ըստ որի պետությունն օգնում էր ամերիկյան բիզնեսին կազմակերպել արտահանում:

1982 թվականին ընդունում է Buy America օրենքը, ըստ որի ավտոճանապարհների կառուցմամբ ու երկաթգծերի շինարարությամբ զբաղվող ընկերությունները հումքն ու պահեստամասերը պիտի գնեն միայն ամերիկյան արտադրողներից:

Պետական ֆոնդից ֆինանսավորում է ավիատիեզերական (Aerotech) և կիսահաղորդիչների (Sematech) ոլորտները, որոնք էլ իրենց հերթին պիտի ֆինանսավորեին ամերիկյան ընկերություններին: Ի դեպ, պրոցեսորների խոշոր արտադրող Intel-ը շուկայում մնում է նաև հենց այս ծրագրի շնորհիվ:

Մեծացնում է DARPA-ի ֆինանսավորումը, որը պետական ծրագիր էր և պատասխանատու էր ռազմական նշանակության տեխնոլոգիաների մշակման համար:

Փոքր և միջին բիզնեսների համար ստեղծում է զարգացման համար ֆինանսավորման ծրագիր՝ SBIC, որտեղ պետությունը ֆինանսավորում և խորհրդատվություն էր տրամադրում պոտենցիալ ունեցող միջին բիզնեսներին: Ի դեպ, այս ծրագրով են ֆինանսավորվել ու իրենց գոյությունը պահպանել Apple, Compaq ընկերությունները: Եվ Continental Illinois Bank-ի միջոցով 500 հազ, դոլար նախնական կապիտալի ներհոսք է եղել մեզ բոլորիս ծանոթ Apple Computers-ին` https://www.sba.gov/…/SBIC-Early-Stage-Initiative.pdf…
Իսկ հիմա ավելի ուշագրավ պատմություն, պարզվում է, որ Apple-ի տեխնոլոգիաների 70%-ը պետության օգնության արդյունքն է, ինչպե՞ս։ Touchscreen, lithium-ion battery, SIRI, liquid-crystal display, microprocessor, DRAM, micro hard drive, cellular technology, GPS և այլն ստեղծվել են պետական լաբորատորիաներում։ Եվ 1980 թվականի Stevenson-Wydler Technology Innovation Act օրենքով պետական լաբորատորիաներում ստեղծված առաջատար տեխնոլոգիաները կարելի էր փոխանցել առաջատար ընկերություններին։ Ընկերություններն էլ արդեն իրենց հերթին են զարգացնում այդ տեխնոլոգիաները։
Էհ… պատկերացնու՞մ եք, եթե պետությունը չօգներ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել