Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հավատում եմ մեր ժողովրդի ոգու տոկունությանն ու իմաստությանը․Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Grisha Harutyunyan -ը ամփոփել է անցնող տարին․

Անցնող 2020 թվականը հայոց հիշողության մեջ կմնա որպես ցավերի ու կորուստների, վերքերի ու կսկիծների, պարտության և հուսախաբության, միաժամանակ՝ զգաստության ու սթափության տարի: Հավատում եմ մեր ժողովրդի ոգու տոկունությանն ու իմաստությանը, նրա դեռևս չբայացահտված ներուժին և համոզված եմ, որ կարողանալու է հաղթահարել անցնող տարվա դժվարությունները: Ապրում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են ցավը, կսկիծը, հոգում ծանրացած մրմուռը լուռ ու արժանապատվորեն տանել և լավատեսորեն նայել վաղվա օրվան:
Փառք ու պատիվ մեր մարտիրոսացված զավակներին: Խորին խոնարհում նրանց սրբազան հիշատակի առջև, տոկունություն բոլոր որդեկորույս ծնողներին ու մեզ բոլորիս: Հավատանք, որ 2021 թվականը հայոց աշխարհի համար կդառնա խաղաղության, մեր հասարակության ներդաշնակության, պետականության կայունության , ոգու ու տոկունության ամրապնդման տարի:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ…
Առողջ եղեք, հավատացեք ու վստահեք միմյանց…

Grisha Harutyunyan

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել