Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ՕգմենթԱր ընկերությունը ամփոփել է 2020 թվականը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Ընկերությունն իր ՖԲ էջում հրապարակում է իրականացրել, որտեղ մասնավորապես գրված էր․

👊ՕգմենթԱր ընկերությունը ամփոփում է 2020-մարտահրավերների թվականը։
😷Այս տարին բավականին դժվար տարի էր ամբողջ աշխարհի և հայության համար։

Չնայած դժվարություններին, մենք գրանցեցիք մի շարք հաջողություններ, որոնցով կցանկանանք կիսվել ձեզ հետ։👇

✅Տարին սկսեցինք հագուստի դիզայնում եռաչափ տպիչների կիրառության փոքրիկ էքպերիմենտներով, Գերմանիայից Դեպի Հայք ծրագրով Հայաստան ժամանած Սարա Արթինի հետ համատեղ
✅Մարտ ամսից սկսեցինք փորձարկել եռաչափ տպագրության կիրառությունները կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում եւ կիսվեցինք մեր փորձով։
Արդյունքում միայն մենք ավելի քան 5000 դիմավահան եւ ակնոց վաճառեցինք շուկայական գնից ցածր արժեքով եւ շուրջ 1000 դիմավահան նվիրեցինք տարբեր բուժհաստատությունների եւ բժիշկների
✅Գորիսի Ֆրանս Հայկական սրտաբանական կենտրոնի ինժեներ Գուրգեն Բախշյանի հետ նախագծեցինք շնչառական սարքի նախատիպ՝ եռաչափ տպագրության կիրառությամբ
✅Եռաչափ տպիչի կիրառությամբ պատրաստեցինք նոր մեքենա, որը կարողանում է 2.5D առարկաներ տպել պենոպլաստից
✅Վերջնական ավարտեցինք երկու գույնով աշխատող եռաչափ տպիչի պատրաստման աշխատանքները
✅Փորձարկեցին 3D տպիչով տպված ռոբոտների օրինակներ, որն էլ հիմք կհանդիսանա արդեն 2021թ․֊ին ռոբոտաշինության խմբակի ձեւավորման ամար
✅Ստեղծեցինք եւ փորձարկեցինք եռաչափ տպիչով տպված քամուց հոսանք ստացող սարքի նախատիպը
✅Պատերազմի սկսման օրից մեր աշխատանքային թիմը պատերազմի ողջ ընթացքում և հետո էլ ամբողջությամբ ընդգրկվեց թիկունքային աշխատանքներում, ներգրավվելով արցախցի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար կազմավորված կամավորական խմբերում, ինչպես նաեւ մի շարք ռազմական կիրառության խնդիրներ իրականացրեցինք, օգտագործելով մեր նյութատեխնիկական ռեսուրսները, որոնք հրապարակման ենթակա չեն։

☝Մենք աշխատել և աշխատում ենք մեր տնտեսության և պաշտպանության զարգացման համար։

👉Մաղթում ենք բոլորիս հրաշքներով, կատարելագործումներով, ստեղծմամբ և արարմամբ լի տարի։

👍Թող 2021 թվականը լինի մեր մեծ հաղթանակի սկիզբը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել