Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայի մեջ միշտ անկոտրում է մնացել ապրելու ու արարելու ոգին․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Grisha Harutyunyan ն իր էջում գրել է ․

Հայոց պատմությունը մակընթացությունների ու տեղատվությունների, մահացու դադարների ու մոխիրներից հառնելու, աններելի պարտությունների ու փայլուն հաղթանակների ընթացք է: Աստվածային մի ուժով գահավեժ անկումներին միշտ հաջորդել են անկասելի վերելքները: Եվ չնայած պատմության քառուղիներում հաճախ ենք ճաշակել գողգոթայի զրկանքներն ու մրմուռները, բայց հայի մեջ միշտ անկոտրում է մնացել ապրելու ու արարելու ոգին, անմար է եղել այդ ոգու կրակը:
Հայը հաղթահարելու է նաև այս դաժան փորձությունը, հաղթահարելու է իր անսասան արմատներով ու իմաստուն արարումներով, հաղթահարելու է իր ոգու ուժով: Եվ գալու է, գալու է այն լուսաբացը, երբ ուղղելու ենք մեր կորացած մեջքը, վերականգնելու ենք այն ոգեղեն ներուժը, որի վրա խարսխվելու է մեր գոյությունը: Հավատա, հայ ժողովուրդ, հավատա այդ օրվան, հավատա քո աստվածային ուժին ու ոգու կրակին, հավատա ինքդ քեզ և վաղվա օրն ավելի որոշակի ու ավելի տեսանելի է դառնալու…
Դու իմաստուն ես…
Դու ոգեղեն ես…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել