Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
NASA-ի նոր լուսնագնացիկը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ֆեյսբուքյան Տիեզերք/Space էջից տեղեկանում ենք NASA-ի նոր լուսնագնացի մասին։ Մասնավորապես այնտեղ գրված է․

Լավն է, չէ՞, NASA-ի նոր լուսնագնացիկը ։
Սա Քենեդու տիեզերական կենտրոնում ավելի քան 150 փորձարկում է անցել, որպեսզի ցույց տա, թե ինչի է ունակ ։
Նշված կենտրոնում ստեղված է լուսնային մակերևույթն իմիտացնող կեղծ տարածք՝ շուրջ 120 տոննա ընդհանուր քաշով, որտեղ էլ անցկացվել փորձարկումները ։
NASA-ից վստահեցնում են, որ այս փոքրիկ լուսնագնացով կարելի է հազար ու մի առաքելություն իրականացնել ։
Իսկ, ինչ վերաբերվում է սրա կարողություններին, ապա փորձարկումների ժամանակ լուսնագնացին, օրինակ, հաջողվել է հաղթահարել ավազաթմբերը, կանգնած տեղում պտտվել 4 ակների վրա և այլն ։
Սա ու սրա նման լուսնագնացները, ամենայն հավանականությամբ, մեծ կիրառություն կունենա արդեն շատ հայտնի Artemis ծրագրում, որի շրջանակներում ԱՄՆ-ն պատրաստվում է ոչ միայն ուսումնասիրել Լուսինը, այլ նաև այնտեղ վերադարձնել մարդուն ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել