Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կանջատվի՞ ինտերնետն ամբողջ աշխարհում․ Սա աշխարհի վերջը չէ․(Տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Դեկտեմբերի 21-ին Katy Perry-ն հրապարակեց իր նոր՝ Not the End of the World (Սա աշխարհի վերջը չէ) տեսահոլովակը, որի մեջ ուշադրության արժանի մի քանի դրվագ կա: Նախ, տեսանյութն այն մասին է, որ այժմ միացված է աշխարհի կործանման հետհաշվարկը և բոլորին թվում է, որ մենք մոտենում ենք աշխարհի վերջին, սակայն տեսանյութի վերջում գլխավոր հերոսը աշխարհը փրկելու համար անջատում է ամբողջ աշխարհի համացանցը: Կա մի նրբություն. տեսանյութում համացանցը անջատելու պահին երկիր մոլորակի բնակչության թիվը կազմում է 7 միլիարդ 841 միլիոն մարդ: Այս պահին՝ դեկտեմբերի 24-ի դրությամբ, մոլորակի բնակչության թիվը կազմում է 7 միլիարդ 834 միլիոն մարդ: Եթե հաշվի ենք առնում նաև դեկտեմբերի 23-ի տվյալը, ապա մոտավոր հաշվարկներով մոլորակի բնակչությունը տեսանյութում պատկերված թվին կհասնի հունվարի 6-10-ն ընկած շրջակայքում: Լեդի Գագայի տեսանյութի օրինակով մենք արդեն համոզվել ենք, որ պարզապես չենք կարող անլուրջ վերաբերվել նման տեսանյութերին, քանի որ այս կերպ կոնկրետ ուժեր նախապես ներկայացնում են իրենց ծրագիրը: Ո՞ր ուժի համար է աշխատում այս տեսահոլովակի հերոսը, դժվար է ասել, համենայն դեպս, ուշադրության արժանի է նաև այն, որ Katy Perry-ի տեսահոլովակի հերոսը Katy Perry-ն չէ, այլ մի դերասանուհի, այսինքն տեսահոլովակը տեղադրվել է Katy Perry-ի անունից, բայց տեսահոլովակում նա չկա: Հիմա՝ հունվարի կեսերի մասին: Եթե մենք տեղյակ չլինեինք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, ապա կարող էինք այս տեսահոլովակին և դրա մեջ ներկայացված թվին վերաբերվել անլուրջ, բայց եթե մենք հաշվարկ ենք կատարում և մոտավոր կանխատեսում ենք, թե երբ մոլորակի բնակչության թիվը կհասնի 7 միլիարդ 841 միլիոնի, դա համընկնում է այն օրերի հետ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է պաշտոնապես հաստատի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը (նիստը տեղի է ունենալու հենց հունվարի 6-ին): Գիտենք նաև, որ Դոնալդ Թրամփը չի ընդունում իր պարտությունը, այս օրերի ընթացքում նշանակել է պաշտպանության նոր նախարար, նոր գլխավոր դատախազ և բավականին շատ են խոսակցություններն այն մասին, որ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ում ռազմական դրություն մտցնել:Խոսենք նաև համացանցը անջատելու մասին: Ամերիկյան տարբեր աղբյուրներ, որոնք աջակցում են գործող նախագահ Դոնալդ Թրամփին, դեռ 2016 թվականից խոսում են այն մասին, որ կա մի ծրագիր, որի մեջ մտնում է նաև մի քանի օրով ամբողջ աշխարհի համացանցն անջատելն ու այդ ընթացքում ԱՄՆ-ի ներսում ռազմական օպերացիա իրականացնելը: Այդ նույն աղբյուրները պնդում են, որ օրեր առաջ ամբողջ աշխարհում Google-ի աշխատանքի խափանումը կազմակերպել էին Թրամփին աջակցող զինվորականները, այսինքն, կարող ենք դա անվանել մեծ օպերացիայի փոքրիկ փորձարկում: Որքանո՞վ է լուրջ այս ամենը, ցույց կտա միայն ժամանակը: Համենայն դեպս, այս պահին ֆիքսենք երկիր բոլորակի բնակչության թիվը և սպասենք այն պահին, երբ այդ թիվը կհավասարվի տեսանյութում ներկայացված թվին:

Katy Perry-ի տեսանյութը՝

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել