Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանը 2021թ. բյուջեի նախագծով ավելացնում է պաշտպանական ծախսերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ադրբեջանի 2021թ. բյուջեով ավելացվում են երկրի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական և իրավապահ մարմինների պահման ծախսերը: Մասնավորապես, այդ ոլորտների ծախսերը 2020թ. համեմատությամբ կավելանան 16.3 տոկոսով՝ կազմելով մոտ 6,6 մլրդ մանաթ (մոտ 4 մլրդ դոլար): Այս մասին ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:Հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական և իրավապահ մարմինների պահման ծախսերի տեսակարար կշիռը 2021թ. բյուջեի նախագծում կկազմի 23.4 տոկոս, ինչը 2.5 տոկոսով ավելին է 2020թ. ցուցանիշից:Ընդ որում, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը բյուջեում կկազմեն մոտ 4.5 մլրդ մանաթ (մոտ 2.7 մլրդ դոլար), ինչը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 20.5 տոկոսով:

aravot.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել