Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Վերիշենի Արմաթ լաբորատորիայի խմբակավարը արժանացել է հատուկ մրցանակի․ ԱՏՁՄ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

ԱՏՁՄ ընկերության Armath Engineering Laboratories ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԱՏՁՄ-ն խրախուսել է 2020թ․ ուսումնական տարվա լավագույն հեռավար դասավանդումն իրականացրած 5 խմբակավարների․ նրանց թվում է նաև Սյունիքի մարզի Վերիշենի միջն դպրոցի Արմաթ լաբորատորիայի խմբակավար՝ Աստղիկ Գաբրիելյանը ։

Ամբողջական տեքստը՝ ստորև

Այս տարվա ընթացքում #Արմաթ լաբորատորիաների ուսումնական գործընթացի հիմնական մասն անցել է հեռավար ձևաչափով, սակայն դա չի խանգարել համայնքի խմբավարներին կրկնակի եռանդով իրենց գիտելիքը հաղորդել Արմաթցիներին։ Ուստի ԱՏՁՄ֊ն որոշում է կայացրել գործընկեր «ՄՈՆՏ» Հայաստան ընկերության կողմից տրամադրված արտոնագրված ծրագրային ապահովումներով ներբեռնված 5 նոթբուքերով խրախուսել «Արմաթ» լաբերի հետեւյալ խմբավարներին՝ այս ընթացքում լավագույն հեռավար դասավանդումն իրականացնելու համար.

➡️ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց՝ Կարեն Ավետիսյան,

➡️ Գյուլագարակի միջնակարգ դպրոց՝ Ամալ Աբրահամյան,

➡️ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց՝ Նանե Գասպարյան,

➡️ Այգուտի միջնակարգ դպրոց՝ Շահեն Արաբաչյան,

➡️ Վերիշենի միջնակարգ դպրոց՝ Աստղիկ Գաբրիելյան։

ԱՏՁՄ Armath Engineering Laboratories

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել