Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիան առաջ է մղում «Երեք պետություն, մի ազգ» հայեցակարգը, մեծացնելով իր տարածքը. Վարուժան Գեղամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Նկարում վերջերս Կիպրոսի օկուպացված հատվածում Թուրքիայի, Ադրբեջանի և տեղական թուրքական բնակչության իշխող կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ ելույթից մի դրվագ է: Ֆոնին գրված է «3 պետություն, մեկ ազգ»:

Թուրքիան անօրինական կերպով 1974թ. գրավել և մինչ այսօր օկուպացված է պահում հունական Կիպրոսի հյուսիսային հատվածը` կղզու շուրջ 40 %-ը: Ոչ մի երկիր այդ փաստը չի ճանաչում: Բայց այդ հանգամանքը չի խանգարում Թուրքիային շարունակել գրաված տարածքում կառուցել նոր թուրքական պետություն` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (իրականում` փաստացի Թուրքիայի նահանգներից մեկը): Այսօր Հյուսիսային Կիպրոսի և Ադրբեջանի հետ միասին Թուրքիան առաջ է մղում «Երեք պետություն, մի ազգ» հայեցակարգը, փաստացի մեծացնելով իր տարածքը ի հաշիվ այլ ու հաճախ ճանաչված պետությունների: Այս պահին այս հայեցակարգի նպատակին` թուրքական պետությունների միավորմանը խանգարող մեկ լիարժեք գործոն կա` անկախ Հայաստան պետությունը, որն էլ ոչնչացնելու են ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը:

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0C5vAeR2AbxDn42rqhw1m7Z7qiUHktppitubvpVzQToHvKnbk5iKyxRB6cLih1ZMJl&id=100041676164014&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել