Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
2022 թ.-ին Թուրքիան և Ադրբեջանը անց են կացրել 12 համատեղ զորավարժություն, Հայաստանը՝ 0

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Միայն 2022 թ.-ի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը անց են կացրել 12 համատեղ զորավարժություն, որը միջինում գալիս է ամսական մեկ զորավարժություն մեկ տարվա կտրվածքով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան 2022թ-ին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել: Հենց 2022 թվականի վերջում՝ դեկտեմբերի սկզբին, տեղի ունեցան «Եղբայրական բռունցք» անունը կրող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք անցկացվել էին Իրանի սահմանին՝ Բաքվի, Աստարայի, Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջաններում և կրում էին ընդգծված հակահայկական և հակաիրանական բնույթ։  Մինչդեռ, հայկական դե-ֆակտո կողմը ոչ միայն չի անցկացրել զորավարժություններ դաշնակիցների հետ, այլ առհասարակ որևէ վարժանք չի կատարել և չի զբաղվել ՀՀ ԶՈՒ-ի մարտական կարողությունների բարելավմամբ և վերապատրաստմամբ: Նշենք, որ միայն այսպես կոչված վարժական հավաքներով հնարավոր չէ բարձր պահել բանակի մարտունակությունը: 

Հիշեցնենք նաև, որ վերջերս ՀՀ դե-ֆակտո իշխանությունները մերժեցին ՀԱՊԿ միացյալ զորավարժությունների անցկացումը Հայաստանում: Եվ մինչ Իրանը զորավարժություններ էր անցկացնում և զորք կուտակում Հայաստանի հարավային սահմաների մոտ` ի պատասխան ադրբեջանական սպառնալիքի, հայկական դե-ֆակտո կողմը հանդես չեկավ նախաձեռնությամբ` իրանական կողմի հետ համատեղ վարժանքներ անցկացնելու: Մինչդեռ սա կարող էր ադրբեջանական ագրեսիան զսպող լուրջ գործոն դառնալ և գուցե կարողանայինք խուսափել այն աղետալի հետևանքներից, որ այսօր ստեղծվել է Լաչինի միջանցքի շրջափակմամբ:

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0s155agbxU3J1EUeyQMdGiVT7jsTUBRkTySpGpZ34K4oqWZAhvfdxQQ9SYrqDfNHel&id=100083170604925&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել