Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պետք է շարունակենք զգոն լինել և պատրաստվենք ինքնապաշտպանության. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Թուրքիան ուժգին հարված է ստացել երկրաշարժի հետևանքով. որոշ հաշվարկներով՝ վնասի չափը գնահատվում է 80-90 մլրդ ԱՄՆ դոլար ու, բնականաբար, առաջիկայում այդ վնասը վերականգնելու, երկրաշարժի հետևանքները վերացնելու վրա ամբողջությամբ կենտրոնանալու կարիք է ունենալու։ Այս վիճակում, հասկանալի է, որ Թուրքիան տարածաշրջանում խոշոր ծավալապաշտական քայլերի չի ցանկանա գնալ, բայց բացառել, որ կշարունակի աջակցել Ադրբեջանին, չի կարելի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«Թուրքական բանակը ներկա է Ադրբեջանում, Նախիջևանում, ՀՀ սահմանին։ Այնպես որ, թուրքերից ամեն ինչ էլ հնարավոր է ակնկալել։ Պետք է շարունակենք զգոն լինել և պատրաստվենք ինքնապաշտպանության։ Իհարկե, Թուրքիային այս հարվածը հարված է նաև Ադրբեջանին, ուստի մեզ համար հարմար պահ է ստեղծվել՝ վերականգնելու ռազմական, դիվանագիտական դիրքերը, այլ հարց է՝ կկարողանա՞նք օգտվել սրանից, թե՞ ոչ»,-ասում է Այվազյանը։

Ուշադրություն հրավիրելով երկրաշարժի հետևանքով Թուրքիայում առաջացած խնդիրների՝ մասնավորապես սոցիալական ասպեկտի վրա, ռազմական պատմաբանը նկատում է՝ եթե երկրաշարժի գոտում խնդիրները չլուծվեցին, մարդկանց կենսական կարիքները չբավարարվեցին, ապա Թուրքիայի ներսում սոցիալական, քաղաքական, ինչպես նաև միջէթնիկական լարվածությունը կտրուկ աճելու է և շատ հավանական է, որ քրդական հարցը նորից կակտիվանա՝ այն էլ մասշտաբային։

«Թուրքիային առնվազն 5-10 տարի կպահանջվի վերականգնվելու համար՝ դա էլ այն դեպքում, եթե տնտեսապես ի վիճակի լինեն։

«Չմոռանանք, որ նախքան երկրաշարժն այդ երկրում ինֆլյացիա էր։ Մյուս կողմից, էրդողանական ուժերի ու ընդդիմության մեջ ճեղքվածք կա ու իրավիճակից, միանշանակ, փորձելու է օգտվել ընդդիմությունը ևս՝ հատկապես սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,-ասում է Այվազյանն ու հավելում, որ քաղաքական ու սոցիալական վիճակը սերտորեն փոխկապակցված են հատկապես այս շրջանում, ու Էրդողանի վարչակազմից թուրքական հասարակության դժգոհությունները ջրի երես են դուրս գալու առաջիկա ամիսներին։

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02BHwKGvpUyB2VVKoAwa6NghVbT6fSYMeFe1C2FTQEeZJEhsCR6JPf9B22ioAKc9hFl&id=100015837611475&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել