Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հին ժամանակներում անձնազոհության բարձրագույն աստիճանը «պարսպի ճեղքվածքը» պաշտպանելն էր. Ռուբեն Մելիքյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Հին ժամանակներում քաջության ու անձնազոհության բարձրագույն աստիճանը «պարսպի ճեղքվածքը» պաշտպանելն էր։

Երբ հակառակորդը պաշարում էր ամրոցը, երբ հարձակվում էր ամրոցի վրա, երբ պարիսպ քանդող հարմարանքներն էր գործի դնում ու ինչ-որ հատվածում հաջողացնում էր պարսպի մեջ ճեղքվածք բացել, ահա՛ այդ պահին կարող էր գալ «պարսպի ճեղքվածքը» պաշտպանողը։ Կամ կարող էր չգալ։

Այդ ակնթարթում հակառակորդը, ոգևորված հաջողությամբ, ուժերն էր հավաքում՝ ճեղքվածքով ներս խուժելու ու մեծ-փոքր սրի քաշելու համար, իսկ ամրոցում պաշարվածների շարքերում սկսում էր խուճապն ու հուսահատությունը։

Ահա ա՛յդ պահին կարող էր գալ «պարսպի ճեղքվածքը» փակողը։ Կամ կարող էր չգալ։

Եթե գալիս էր, այսինքն՝ ինչ-որ մեկը հանձն էր առնում կանգնել ճեղքվածքի մեջ ու 1-2 րոպե կենաց-մահու կռիվ տալ քաղաք խուժել փորձող թշնամիների դեմ, ապա ամրոցի պաշտպանները շանս էին ստանում «հավաքել իրենց», հաղթահարել խուճապը, վերագտնել հույսը, վերադասավորել ուժերն ու փորձել կռիվ տալ ճեղքվածի մոտակայքում։ Կարող էր հաջողվել, ու հետ կմղեին հարձակումը։ Կարող էր և չհաջողվել։ Կարող էր առհասարակ «ճեղքվածքն իր մարմնով փակողը» չհայտնվեր, ու արդեն 2-3 րոպեից կսկսեր անգութ կոտորածը։

Իհարկե, բոլորը քաջ գիտակցում էին, որ «պարսպի ճեղքվածքը» պաշտպանողը 1-2 րոպեի կյանք ուներ, բայց դա առհասարակ էական չէր, էականն այն էր, թե այդ պահին կհայտնվե՞ր «պարսպի ճեղքվածքը» պաշտպանողը, թե՞ ոչ։

«Եվ նրանց միջեւ ես փնտրում էի մեկին, որ նորոգեր պարիսպը, որ կանգներ ճեղքվածքի մեջ՝ Իմ առջև՝ հանուն իրենց երկրի, որպեսզի չկործանեի այն, սակայն ոչ մեկին չգտա»։ Եզեկիել Մարգարե

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել