Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արեւմուտքը Հայաստանին փորձում է օգտագործել հարավկովկասյան ճակատը կազմակերպելու համար . Արա Պողոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Այն, ինչի մասին երկար ժամանակ զգուշացնում էի, այսօր դառնում է իրականություն.

-Այսօր Մյունխենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադառնալով Հայաստանին, առիթը բաց չթողեց հակառուսական երանգ հաղորդել իր խոսքին, ինչը նշանակում է, որ պաշտոնապես դիմակայության ուղղությունը տեղափոխվում է Հայաստան։ -Կասկածից վեր է, որ հակառուսական գործողություններն ու հայտարարությունները առաջացնելու են հակազդեցություն Ռուսաստանի կողմից, ինչը կարող է Հայաստան համար ունենալ ծանրագույն հետեւանքներ։

Այսպիսի դիմակայության վրա երջանկացողները ո’չ միայն չեն հասկանում պահի լրջությունը, այլև չեն հասկանում այն պարզագույն դիլեման, որի առաջ կանգնած ենք մենք։

Այս դիմակայությունը ունենալու է վերջնարդյունքում հետևյալ տարբերակներից մեկի տեսքը`

-Կա’մ հայ ժողովրդի և հայկական պետականության հաշվին ծավալվող դիմակայության արդյունքում Ռուսաստանն է’լ ավելի մեծ ազդեցություն է ստանալու Հայաստանի վրա, -Կա’մ Արեւմուտքը ստիպված Թուրքիային ներքաշելու է դեպի Հայաստան դիմակայության, քանի որ Ռուսաստանը փաստացի տիրապետում է Հայաստանում կարևոր կոմունիկացիաների, որոնց այլընտրանքը հնարավոր է միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով ապահովել։ Ուստի, ինչպես հասկանում եք, Արեւմուտքը ամեն ինչ անելու է Հայաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև թեկուզ ժամանակավոր հաշտություն ձեռք բերելու և Ռուսաստանի դեմ, դիմակայության հարավկովկասյան ճակատը կազմակերպելու համար։

-Երրորդ տարբերակը` այսինքն մաքուր արեւմտյան, առանց Թուրքիայի ներգրավման, գրեթե հնարավոր չէ ո’չ ֆինանսական, ո’չ տնտեսական և ո’չ էլ տեխնոլոգիական իմաստով։ Ուստի այս տարբերակի վրա հույս դնողները առնվազն հաշվի չեն առնում, որ զուտ գեղեցիկ աչքերի համար որևէ խելամիտ երկիր քաղաքականություն չի’ վարում։

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02BDEr5Gomh3n4v9g9fseXXdmJ6cSEangYLieYzi94ug6npkDhMjXEMUzAGy1QU9wfl&id=100074031380749&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել