Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանի զորամասերում ՀՀ որոշ մարզեր նշված են ոչ որպես հարեւան տարածքներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Ադրբեջանի ՊՆ-ը տարածել է տեսանյութ, որում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է հայկական օկուպացված տարածքներում գտնվող զորամաս։

Զորանոցներից մեկի սենյակում կախված քարտեզում ՀՀ տարածքի զգալի մասը՝ ամբողջ Տավուշի մարզը, Գեղարքունիքի մարզի արևելյան կեսը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն ակնհայտորեն պատկերված են ոչ որպես Ադրբեջանին հարևան ՀՀ տարածքներ։

Այսպիսի ուրվագծով քարտեզը նոր չէ և վերջին տարիներին հաճախ է շրջանառվում ադրբեջանական պաշտոնական և մերձպետական խողովակներով։ Սա հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր լինելը և այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառն Արցախը չէր, պատճառն Ադրբեջանի ցեղասպանական ռասիզմն է։

Ընդհակառակը՝ Արցախն արևելյան ամուր վահան էր թշնամական ծավալապաշտության դեմ, որի թուլացումով հակամարտությունը տեղափոխվեց դեպի արևմուտք։

Ակնհայտ է, որ ագրեսորին խաղաղեցնելու տխրահռչակ քաղաքականությունը, որ վարում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, չի կարող ոչ մի լավ հանգրվանի հասցնել, քանզի միջազգային փորձն էլ հուշում է, որ ագրեսորին հնարավոր է զսպել միայն ուժով և ոչ զիջումներով։

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել