Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հատվածներ «Մուսթաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի։

Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։

Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայերին մոլորեցնելուն։

Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։

Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները։

Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում։

Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:

Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

Հատված Ռ. Սաֆրաստյանի՝ «Մուսթաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.)» գրքից։

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել