Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Ցանկացած մարտահրավեր, ցանկացած դժվարին իրավիճակ հնարավորություն է նոր բան սկսելու համար»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Ծանոթացեք Յոհաննես Գուտմանի՝ աշխարհի ամենամեծ օրգանական արտադրող ու լոգիստիկ «Sonnentor» ընկերության հիմնադիրի հետ:

Ընկերության, մեր այցի, արտադրման ծավալների ու էլի շատ հետաքրքիր բաների մասին կպատմեմ հետո, հիմա պատմեմ` ինչպես Յոհաննեսը անհնարինը դարձրեց հնարավոր:

Ավստրիա, 1988թ, հեռավոր գյուղերից մեկում 23 տարեկան երիտասարդը դառնում է գործազուրկ:

Գյուղը դատարկվում էր` գործ չլինելու պատճառով…Գիտե՞ք մեզ ինչ էր ասում, երբ զրուցում էինք:

«Ցանկացած մարտահրավեր, ցանկացած դժվարին իրավիճակ հնարավորություն է նոր բան սկսելու համար»:

Ու այդ դժվարություններից էլ սկսեց պայքարը. ստեղծեց ֆերմերների խումբ` բացառապես օրգանիկ մթերքներ՝ մասնավորապես թեյեր, արտադրելու համար:

Ասում էր, որ գյուղացիները չմիացան՝ ծիծաղում էին…Միայն երեք ֆերմեր, որ հավատացին (նրանցից մեկը նկարի տատիկն է):

-Հարևան համայնքում, որտեղ շարժը ավելի ակտիվ էր, մի ծանոթից խնդրեցի, որ դեղատան ետնամասում մի փոքրիկ անկյուն տրամադրի ինձ` որպես վաճառքի կենտրոն, և նա չմերժեց:

Յոհաննեսը պատմում էր նաև, որ երբեք չի մտածել փող աշխատելու մասին, իր համար միշտ կարևորը եղել է արժեք ստեղծելը՝ առողջ սնունդ արտադրելը:

-Խորդանոցի անկյունից գտա պապիս ֆերմերային տաբատը, հայրս ասում էր դեն նետեմ, ես չլսեցի նրան, հագա ու մտա հողը վարելու: Դա նույն տաբատն է, որը տեսնում եք իմ հագին, ես ինձ լավ եմ զգում սրանով…Սա ասում է աշխարհի ամենամեծ բիոֆերմերը, ում հնարավորությունները անսահամանափակ են….

Այցը իրականացվել է European Union-GAIA Armenia-ի ծրագրի շրջանակներում, ներկայացնում եմ «Դավթյան Ֆարմս» ընկերությունը:

Նյութը Դավիթ Դավթյանի էջից`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել