Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տասնամյակներ իր իրավունքների համար պայքարող Արցախն ենթարկվում է սպիտակ ցեղասպանության. Աննա Կոստանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Տասնամյակներ իր իրավունքների համար պայքարող Արցախն ու արցախահայությունն այսօր ենթարկվում է սպիտակ ցեղասպանության, որը ժամանակակից աշխարհն անվանում է հումանիտար ճգնաժամ։

Բազմաթիվ ծանր զրկանքների գնով, իր հայրենասիրության ու կամքի ուժով` արցախահայությունն այսօր պահպանում է Արցախն ինքնիշխան` միայնակ մնալով իրեն բնաջնջել ցանկացողների դեմ։

Այսօր փաստացի տեղի է ունենում այն, ինչը ոչ վաղ անցյալում այս իշխանության եռանդուն աջակիցներից սերունդ կրթող մի «մտավորական» էր պնդում՝ «Արցախի հայությունը պետք է ինքնուրույն պաշտպանվի ադրբեջանական ագրեսիայից՝ առանց ակնկալելու Հայաստանի աջակցությունը», և ջանասիրաբար հորդորում հեռացնել արցախահայության փաստացի միակ պաշտպանը մնացած ռուսական խաղաղապահին՝ անկաշկանդ վեհությամբ ու լարախաղացի խիզախությամբ միանալով միջազգային ռուսաֆոբիայի քարոզչական երգչախմբին։

Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղակի նոր ԳԵՆՈՑԻԴԻ դրդող հռետորաբանություն, և հենց այս բառամթերքն արմատավորվել է հայ հասարակության ամենալայն շերտերում՝ որպես միակ ու բացարձակ ճշմարտություն:

Հայաստանի գործող վերնախավի համար նեղ անձնային շահերն ավելին են, քան հայկական ազգային պետական շահը։ Երբ պնդում են, թե Արցախը խանգարել է Հայաստանին, նկատի ունեն, որ իրենց մանր, միջին կամ խոշոր գործարար մերձավորներն ու օլիգարխ պաշտոնյաները չեն կարողացել առևտրային ուղիղ կապի մեջ լինել Թուրքիայի, ինչու ոչ Ադրբեջանի հետ, և այս «անհարմար» խոչընդոտը պատրաստ են վերացնել` թեկուզ Արցախի կամ հայկական այլ տարածքների գնով։ Պիտի որոշենք` արդյո՞ք Հայաստանի ապագան մի քանի էգոիստ խոշոր առևտրականի և հազիվ իշխանության հասած անկուշտների շահերով պիտի պայմանավորենք, նպաստենք Արցախի վերջնական բնաջնջմանը` անավարտ թողնելով ազատ, անկախ ու իրապես անվտանգ հայրենիքում ապրելու, ստեղծագործելու ձգտող հայի երազանքը, թե ի վերջո պատվախնդիր ու հայրենատեր կգտնվենք։ Այս երկընտրանքից է կախված մեր՝ որպես ազգ գոյություն ունենալու իրավունքը։

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0nKnfUSAaKgmGSVQGzc3BCf6GZ2zzj1V5XqfNF7RLm2GUo1DXFo8DttHK2KNuiojfl&id=1007852079&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել