Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կլինի՞ Երևանի ծախսերի ընդամենը 3%ը հատկացնենք այս գյուղին ու տաք ձմեռ ապահովենք սահմանապահ մարդկանց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Խնածախի շուրջբոլորը ադրբեջանական դիրքեր են, գիշերը, երբ լռություն ու խավար է իջնում գյուղի վրա, ադրբեջանցիների զրույցներն անգամ լսվում են դիրքերին մոտ գտնվող տանը։

Ամբողջ գյուղը սահմանապահ է, գյուղի տղամարդկանց մեծ մասը ներգրավված են դիրքերի պաշտպանությունում։

Արցախի տարածքները կորցնելուց հետո վառելափայտի սղություն է, սկսել են պահուստային վառելափայտն օգտագործել, հաջորդ ձմեռ վառելափայտի պակասը շատ սուղ է զգացվելու, իսկ գազ գյուղում ընդամենը 12 տուն ունի ընդհանուր 146 տնից։

Գազ կա գյուղում, բայց տները գազաֆիկացնելու համար որոշ ընտանիքներից Գազպրոմը 500.000֏ է պահանջում։ Արդյո՞ք պետությունը չի կարողանում լուծել այս մարդկանց ջեռուցման խնդիրը։

Մեկ տարվա ընթացքում գյուղի բնակչությունը գրեթե 10%-ով կրճատվել է։ Շատերը հրաժարվել են անասնապահությունից, քանի որ կորցրել ենք նաև արոտավայրեր։

Կլինի՞ Երևանի ծախսերի ընդամենը 3%ը հատկացնենք այս գյուղին ու տաք ձմեռ ապահովենք սահմանապահ մարդկանց։

Արման Ղարիբյան

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0j46A7AYwuNqSmjH7NVnuYiMVKR3hvvbTe57zD9AfJ1yYVQuJxLAWW3x5GDuN6Hf7l&id=100063935770295&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել