Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Լույս է տեսել Սուրեն Վարդանյանի «Պատառիկներ անցյալից» գիրքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Հայ մտավորականը միշտ էլ ասելիք ունի աշխարհին…

Ս. Բ. Վարդանյանի «Պատառիկներ անցյալից» գիրքը վերհուշի, ապրածի ու իմաստնացածի արդյունք է, որ ներկայացնում է XX դարի երկրորդ կեսի Գորիսը ի՛ր տեսադաշտում, մասնավորապես՝ նրա բյուրեղյա և չնաշխարհիկ Տանձատափը՝ կախարդական բնաշխարհով, լուռ և լուսավոր ցավով… Այս գիրքը (Աստված չարասցե) հազարամյա Տանձատափի տարեգրության վերջին վկայականն է, որ սերունդներին հղելու է մարդու ու նրա փիլիսոփայության մշտաբորբոք խնդրի լուծումը. Մարդը բնությունն է. եղի՛ր բնությամբ Մարդ:

Գիրքը զերծ է գրականագիտական չափորոշումներից. հուշապատում, ակնարկ, պատմվածք, հրապարակախոսություն, խոհեր, բանաստեղծություն և բանահյուսություն… Ասվածի ու չասվածի միջակայքը բացակայում է, բայց բարբառային անըստգյուտ երանգ-բառերով, ոճերով գնահատվում են գործն ու նրա մշակը, գյուղացու մանկան պարզ աչքերով հյուսվում է աշխարհքիս բանը, պատանու կամեցողությամբ հրաշավառ է դառնում չարքաշ անցյալը, հասուն մտավորականի մտքով չափվում է հայրենական իղձը…

Անձնականի շրջանակից դուրս է եկել «Պատառիկներ անցյալից»-ը… Մարդուն ու բնությանը հաշտեցնող հուշապատում է՝ նվիրված երբեմնի Տանձատափին ու նրա հողոտ անցյալին. Կռի կածանից աշխարհքն է դատվում…

Հեղինակը փորձում է փրկել անցյալի մարդեղեն գույնը…

Նյութի աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել