Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Նախկին-ներկա» տանդեմը ծրագավորված խաղ է խաղում մեզ հետ, կոծկելով իրականությունը. Սամսոն Գրիգորյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
20 Views

Ազգ, ժողովուրդ, ընտրող, Աշոտ.

Հասկանում եմ, որ Վավաևիչին շատ եք վստահում։ Որ նրա դեմ խոսողին ընկալում եք որպես մունդառ նախկին։ Սակայն թույլ տվեք չհանձնվել և հետևողական բացել շատերիդ փակ աչքերը։ Փորձեք ագիտացիոն բլոկադայից դուրս գալ և միացնել ձեր դատողական մտածողությունը։

“Նախկին-ներկա” տանդեմը մի ծրագավորված խաղ է խաղում մեզ հետ, համապարփակ “ղժղժոցի” մեջ կոծկելով իրականությունը։ Եվ այսպես, ստորև ևս մի քանի մանիպուլիացիաներ.Հայաստանում կար մանր կոռուպցիա՝ վերից վար փող էին վերցնում: Հիմա ստորին օղակը զսպելով, կոռուպցիան տարվում է ավելի զարգացած, ավելի տեխնոկրատ և գլոբալ ուղղությամբ։ Օրինակներ.

1) Անկանխիկի մասին հրաշալի գաղափարը ՀՀ-ում դարձավ ուղղակի կոռուպցիոն հզոր մեխանիզմ։ Գագիկ Խաչատրյանի խայտառակ Նոր Սերնդի ՀԴՄ-ներ խաղի մի մասն անկատար էր մնացել, ամեն ՀԴՄ սարքում ՊՈՍ ակտիվացնելու համար գերուռճացված 50.000 դրամ լինցենզիայի գումարի մասը թերակատարվել էր։ Հեղափոխականները ապահովեցին և այս 50.000 դրամների հավաքագրումը և 1,7-3% ով ձեր գրպանը թեթևացնելու հանձնարարականը, ի օգուտ բանկերի(նախկիններ) իհարկե

2) Տարիներ շարունակ պայքարեցինք, որպեսզի մանր բիզնեսը կարողանա խոշոր առևտրի ցանցերին արտադրանք մատակարարել, ավելի խոշոր ընկերություններին ծառայություններ մատուցել։ Թեթև ձեռքով այս գործիքը ջուրը գցվեց։ Այսուհետ մեծ կազմակերպություններն ամեն կերպ կխուսափեն ինքնազբաղվածների հետ գործարքներից և կխլեն մանր բիզնեսին տրված սեգմենտը։

3) Առևտրի կենտրոնների(շուկաներ) սեփականատերերի չկատարվող պարտավորությունների համար գլխովին պատասխան է տալիս մանր և միջին բիզնեսը։ Տասնյակ տարիներ գերեկամուտներ ստացող սեփականատերը տուգանվում է մի քանի տասնյակ հազար դրամով, պատճառելով իր վարձակալ տնտեսվարողին հարյուր հազարավոր դրամների վնաս։ Փաստացի այդքան կարևոր անվտանգության գործոնը շահագործվում է մանր բիզնեսին ավելի խեղճացնելու նպատակով և “նախկինների” շուկաները շարունակում են կթել “ՀՀ հպարտ քաղաքացիներին”։

4) Թերևս ամենազավեշտալիներից՝ ԱԺ ում փորձում են վերացնել արտարժույթով հիպոտեք վերցնելու հնարավորությունը։ Պատճառաբանելով, թե սրանով պաշտպանում են քաղաքացուն։ Իբրև թե հնարավոր է արտարժույթի աճ և քաղաքացին մի քանի տոկոս կորուստ կարող է ունենալ։ Ի՞սկ մինիմում 1,5 անգամ ավելի էժան լինելը, ի՞սկ արտարժույթի փոխարժեքի իջնելը, ի՞սկ քաղաքացու ընտրության և ինքնուրույն որոշում կայացնելու ազատության սահմանափակումը։ Երբ նույն քաղաքացին 3 տրիլիոնով կորցնում է օնլայն խաղատներում, ինչու՞ դա ձեզ չի անհանգստացնում, մի՞թե սա կոռուպցիոն աճպարարություն չէ…

5) Հուլիսի մեկից ՀԴՄ կտրոնների վրա պետք է տպվեն վաճառվող ապրանքների ՏԳՏ կոդերը, և ամբողջ անվանումները(58,5մլն շեմն իջեցվեց 24մլնի)։ Հարցիս, թե որքան է ստվերը, որքանով է սա նպաստելու ստվերի ծավալը պակասեցնելուն, ոչ մի պատասխան։ Փաստացի ուղղակի ախմախ կապրիզ։ Ի տարբերություն ձեզ ես ունեմ պատասխան, թե որքան է սա արժենալու տնտեսվարողին՝ միջինում 800.000 դրամ։ Այսքան բեռ դնելով քաղաքացու վրա, պարտավոր ես հազարապատիկ անգամ հիմնավորել պահանջդ։ Առանց հիմնավորման բեռ հանդիսացող օրենք բերելը համակարգային կոռուպցիա է։

6) Պետգնումների նոր մեխանիզմ չներդրվեց, որովհետև հինը լավն է, հնով ընտիր թալանել է լինում ՀՀ բյուջեն։7) ՀՀ մաքսային դարպասները այդպես էլ չի ստացվում պահել վերահսկման տակ, հոսում են և հոսում ապօրինի ապրանքները՝ ապացու՞յց, ՊԵԿ-ն ինքն է տեղին և անտեղի գոչում մեծ ստվերի մասին։

Բա, Վավաևիչ ջան, Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, նույնիսկ ավելի համակարգային, քան ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։ Ու կարծես Եվրոպացիք այդքան էլ հիմար չէին, մի քիչ ուշ, բայց սկսում են հասկանալ, թե ինչպես եք փորձում քողարկել կոռուպցիան և նախկինների հետ փոխկապակցվածությունը հեղափոխական լոզունգների տակ։ Իմիջիայլոց ԵՄ-ից ժամանած մոնիտորինգ անողներից մի քանիսին ինքս եմ բացատրել ձեր սխեմաները։ Ինչպես ժամանակին նրանցը(նախկիներ) բացահայտեցինք, ու ձեզ համար տեղ ազատեցինք։

Շարունակելի, անսահման շարունակելի…

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0efC4uCSZjWU2eFY1d5RHGY8bTZN2S3QcP4cFd9ikvAyUzZ827hz8J3RFm3HYygD6l&id=100001509536617&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել