Երբեմնի ազատական մտածողությունն այժմ թաղում են հենց Արեւմուտքում. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
112 Views

Արեւմտյան մտածողությունը շատ կարծրատիպային է դարձել։ Ձեւավորվում են նոր դոգմաներ, որոնց պաշտպանելու համար մարդիկ ավելի մոլագար են։

Ծայրահեղացումն այնքան ուժգին է եւ տարակարծության նկատմամբ վերաբերմունք այնքան սուր, որ իր տեսակով սա նման է նոր ֆաշիստական մտածողության։ Երբեմնի ազատական մտածողությունն այժմ թաղում են հենց Արեւմուտքում։

Էս մասին էի խոսում վերջերս ծանոթներիցս մեկի հետ, ով ներկայացնում էր գործող աջակցման ծրագրերի մասին եւ հայտնում, որ այն նախատեսված է կանանց համար։ Հենց դրա վրա էլ ասեցի, զգացել ես, թե ինչքան սահմանափակ եւ կարծրատիպային են արեւմտյան մոտեցումները։

«Կանանց, կանանց , գենդերային, ընտանեկան բռնություն, կանանց, կանանց»,֊ էնքան ուժեղ է դրված էս քարոզչությունը, որ մարդիկ արդեն վախենում են սրանից դուրս մտածել։ Ասեցի, գորիսեցի կանայք հիմնականում շատ ավելի ուժեղ են, համարձակ, սկզբունքային եւ ազատ։

Ինչեւէ, շատ խորացա։

Դուրս եկեք կարծրատիպերից։ Որպես այդպիսին, հայկական մտածողությունն իր սկզբունքներով շատ ավելի ազատ է, ներառական եւ ներդաշնակ։ Պարզապես պետք է դա ավելի շատ պրոպագանդել եւ ուժեղացնել։

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02R3vo2pnyHvDJb8yWhFBXmCKodfHxYo2SS7AF9uB1Hy2eQ2BGwFP33Zwo9hxPybJPl&id=100001191571175&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել