Իրանի խորհրդարանը օրենք է նախապատրաստում հիջաբ կրելուց հրաժարվելը պատժելու համար

Իրանի խորհրդարանը օրենք է նախապատրաստում հիջաբ կրելուց հրաժարվելը պատժելու համար։

Եթե ​​այս օրենքն ընդունվի, հիջաբ չկրող կանայք կզրկվեն սոցիալական ծառայություններից։

Սակայն դա անմիջապես չի իրականացվի։

Սկզբում կուղարկվի նախազգուշական հաղորդագրություն, իսկ հաջորդ փուլերում նախատեսվում է տուգանք և սոցիալական ծառայությունների համար անհրաժեշտ քարտի արգելափակում։