Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների հետ կապված. Արմեն Աշոտյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Արցախյան բանակցությունների հետ կապված վերջին հայտարարությունների առնչությամբ հարկ եմ համարում նշել.

  1. Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմը որևէ կերպ հիմնավոր համարել չի կարելի, քանզի տարածքային ամբողջականությունը ՄԽ համանախագահների, այդ թվում ՌԴ կողմից առաջ քաշվող հիմնարար երեք սկզբունքներից միայն մեկն է, իսկ մնացած երկուսը՝ ուժի չկիրառում կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կամ խախտվել են կամ այս պահին անտեսվում են։
  2. 7 շրջանները հարկ է տարբերել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զավթված այլ տարածքներից, ինչպիսիք են Հադրութը և Շուշին։
  3. Այսպես կոչված նախորդ իշխանությունների կողմից առաջարկների մերժումների առնչությամբ հիշեցնեմ, որ 2008-2018 թվականներին երբեք և ոչ մի հանրային խոսքում ՄԽ որևէ համանախագահ երկիր չեն խոսել Հայաստանի ապակառուցողական մոտեցումների մասին կապված բանակցային գործընթացի հետ: Ավելին, նույն ՌԴ ԱԳ նախարարը 2016 թվականի ապրիլի 22-ին, մասնավորապես, հայտարարել է, որ «Հայաստանը չի հրաժարվել Կազանյան փաստաթղթից»։
  4. Այո, Ալմաթայի հռչակագիրը, բազմաթիվ անգամներ պնդել ենք, չէր կարելի բերել «մեյդան» և դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ, առավել ևս, ԼՂ խնդրի համատեքստում: Այնուհանդերձ, Ալմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է, քանզի Ալմաթայի հռչակագիրը ստորագրումից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Խորհրդային Միության այդ պահին գործող օրենսդրությամբ այլևս Ադրբեջանի կազմում չէր։

Եթե այս հանգամանքները հաշվի չառնել, ապա, ինչպես ռուսական ասացվածքն է ասում.
<<Դուք կարող եք երեխային դուրս նետել ջրի հետ>>։

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0gHmFVbHV9KsUj3J84PLUYFjaUzcMWM4riiJHEiDVUBX8DJGDVPjVnSrYoJEjfFeRl&id=1177137998&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել