Քաղաքական բարոյականության տարբեր չափանիշներ. Սուրեն Սիմոնյան

Իսրայելը ունի ատոմային ռումբ, բայց ատոմային հարվածի վտանգը չգիտես ինչու՞գալիս է Իրանից:

Իսրայելը ռմբակոծում է Սիրիան, Լիբանանը, բայց ագրեսոր հայտարավում է Իրանը:

Իսրայելի իշխանությունները արաբներին ու քրիստոնյաներին քշում են Պաղեստինից, Երուսաղեմի հայկական թաղամասերում կազմակերպում հայերի ծեծ, ստորացնում հայ հոգևորականներին, հայհոյանքներ գրում հայերի տան պատերին:

Իրանում հարգանքով են վերաբերվում երկրի փոքրամասնություններին ու նրանց դավանած կրոններին, բայց արի ու տես նպատակաուղղված, ազգային փոքրամասնությունների շահերը ոտնահարելու համար քարկոծվում է հենց Իրանը:

Իսկ եթե, մի արասցե այս ամենի համար համարձակվեք քննադատել Իսրայելին ու նրա իշխանությանը, միանգամից կդառնաք հակասեմիթ, բոլոր սեմիթների թշնամին, չնայած ասորիների ու արաբների հասցեին դուք ոչ մի թթու խոսք անգամ չեք ասել:

Նյութի աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0x7TKTfmGshmFPWXHE8oN4yGZSzA2ZCoJnJ43HhgUmDsSQvJjsfVSvUdZtwdTyHyil&id=100002117114927&mibextid=Nif5oz