Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սու-35 կործանիչների մատակարարումը նոր դարաշրջան կբացի Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ կստանա մոտ 2 ամսից (մարտի 1-ին)։

Իրականան տելեգրամյան ալիքը գրում է, որ որ իրանցի օդաչուները պատրաստվում են Ռուսաստանում:
«Նման կործանիչների մուտքն Իրանի ռազմաօդային ուժեր` խիստ անհանգստացնում է Սիոնիստական ​​ռեժիմին։ Որովհետև այս ռեժիմի քաղաքական գործիչները ցանկանում են, որ բանակը պատրաստվի Իրանի վրա օդային հարձակման։ Իրանի պաշտպանունակության ցանկացած փոփոխություն պահանջում է մարտավարական և տեխնոլոգիական փոփոխություններ` օկուպացիոն բանակի օդուժի կողմից, ինչը պահանջում է շատ թանկ պատրաստվածություն և փորձ։»,֊ մասնավորապես գրված է հաղորդագրության մեջ։

Սու-35-ը երկշարժիչային բազմանպատակային կործանիչ է, որն ունակ է 37-R «օդ-օդ» հրթիռներ արձակել հակառակորդի կործանիչների վրա մինչև 400 կմ հեռավորությունից։

Ինչպես գրում է ամերիկյան Newsweek թերթն իր զեկույցում, Ռուսաստանից Իրան ժամանակակից Սու-35 կործանիչների մատակարարումը, որն ավարտին մոտ է, նոր դարաշրջան կբացի Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում։

ՍՈՒ 35-ի առաքումն Իրան կփոխի խաղի կանոնները նաև Մերձավոր Արևելքում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել