Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հարկավոր է դուրս գալ մահաբեր «բանակցություններից». Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ իրականացնում են հետևողական և անդադար ցեղասպանական քաղաքականություն, այդ թվում՝

• շրջափակումներ ու պաշարումներ,

• պատերազմական գործողություններ,

• էթնիկ զտումներ (հայաթափում),

• գերեվարումներ,

• պատմամշակութային եղեռն,

• ամենաբարձր պաշտոնական մակարդակով ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ առաջադրված տարածքային հավակնություններ,

• ամենօրյա ռեժիմով հնչեցվող սպառնալիքներ ու վիրավորանքներ։

Այդ հայատյաց ֆաշիստական պետությունների հետ 1992 թ. ի վեր ՀՀ բոլոր իշխանությունների վարած անիմաստ «բանակցությունները», «հաշտեցման» խակամիտ փորձերը, հարաբերությունների կարգավորման մասին կապիտուլյացիոն ու փուչ «արձանագրությունները», «համաձայնագրերն» ու «հանդիպումները» կարող էին ծնել միայն այն, ինչ ծնեցին՝ – մեր դեմ սանձազերծված նոր պատերազմներ, – հայ պաշտոնատար անձանց միջավայրում կոլաբորացիոնիստների թվաքանակի աճ, – պետական դավաճանություններ ու հանցագործություններ,- նահանջ ու պարտություն…Հետևաբար, ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԶ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ. դրանք ոչ միայն անիմաստ են, այլև ծայրաստիճան վտանգավոր ու վնասակար։ Պետք է դիմադրել կեղծավոր ու հանցավոր «միջազգային համայնքի» պահանջներին, որով զոհին (Հայաստանին) անընդհատ դրդում են «բանակցել» իր դահճի հետ։ Ասել է թե՝ ստիպում են մեզ գնալ կենսական նշանակություն ունեցող նորանոր զիջումների ու վերջնական կործանման։ Հարկավոր է դուրս գալ այս մահաբեր «բանակցությունների» 30-ամյա շրջանից։ Իրականում՝ յուրաքանչյուր թշնամական գործողություն մեզ բանակցությունները խզելու բավարար հիմք է տալիս։ Իսկ Արցախի ներկա պաշարումը ոչ թե շարքային թշնամական գործողություն է, այլ պատերազմական ու ցեղասպանական ակտ։ Թշնամու հետ բանակցել կարելի է միայն այն ժամանակ, երբ նա ստիպված կլինի հաշտվել քո գոյության հետ։ Այլապես՝ երբեք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել