Իրանական «Իրան» թերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղը թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին` Իրանում Ատրպատականի կենտրոն Թավրիզը գրավելու սցենարով։
Բաքվի բռնապետության ՊՆ-ն թուրքական առաջնորդությամբ իրականացնում է բաշիբոզուկների՝ պարսկերենի ուսուցման և ռազմական վարժանքների միջավայրը Ատրպատականի պայմաններին նմանեցնելու գործառույթները։