Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինչո՞ւ Իսրայելում հող հանձնողին հանձնեցին հողին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

1995 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում, հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալուց հետո Ռաբինը մոտենում է իր մեքենային, նրա վրա 3 անգամ կրակում են։
40 րոպե անց նա մահացավ հիվանդանոցում։ Մարդասպանն Իգալ Ամիրն էր՝ հավատացյալ ուսանող, ով իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»։
Օսլոյի պայմանագիրն այսպես կոչված Խաղաղության համաձայնագիր էր Պաղեսինի եւ Իսրայելի միջեւ, որի շրջանակում Իսրայելը իր կողմից տարածքներ էր զիջել։
Հետաքրիրն այն է, որ Իսրայելի ռազմաքաղաքական էլիտան ընդհանուր առմամբ կողմ էր Օսլոյի պայմանագրին։ Այդուամենայնիվ չար լեզուները խոսում են, որ սպանությունը բեմականացված էր եղել եւ համաձայնեցված նույն ռազմակաքաղաքական էլիտայի հետ, քանի որ անթույլատրելի է ապագա սերունդներին ժառանգել հող հանձնելու կուլտուրան։
Ըստ իս Իսրայելը պետություն է, որովհետեւ այնտեղ «Հող հանձնողին հանձնել հողին» արտահայտությունը սոսկ կարգախոս չէ։
Իսկ հիմա գանք մեր խնդրին։
Անկեղծ ասած ժամանակին ես դեմ էի Սյունիքի համայնքապետերի Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ արգելելու գաղափարին։ Առուշ Առուշանյանին առաջարկել էի թողնենք գա եւ ծանր հարցադրումներ անենք։
Բայց հիմա որ հետ եմ նայում, մի տեսակ սփոփանք է, որ գոնե փակվել է ճանապարհը, իսկ հետագայում հայհոյել են հող հանձնելու համար։
Ու մի բան էլ, ճի՞շտ եմ հասկանում, որ Առուշ Առուշանյանը եւ Մանվել Փարամազյանը փաստացի միակ անձիք են ամբողջ Հայաստանում, ով Նիկոլի հող հանձնելու ակտին դիմակայելու համար ցայսօր բանտարկված են։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել