Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պատժվելո՞ւ են արդյոք Նիկոլ Փաշինյանի ստեղծած ֆեյքերը․ Նաիրի Հոխիկյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Նիկոլ Փաշինյանի քաղաքական ավազակախումբ ՔՊ-ն փոփոխություններ է կատարել Զանգվածային լրատվության մասին օրենքում, որով ԶԼՄ-ներին պատժում է ֆեյքերին հղում տալու համար։ Առաջին հայացքից դա լավ բան է, մանավանդ որ ֆեյք էջերով կեղծիք ու ատելություն տարածողները մտել են մեր կյանքի ամեն ոլորտ ու քայքայում են երկիրը։
Բայց արդյո՞ք օրենքով պատժվելու են Նիկոլ Փաշինյանի համար ծառայող ֆեյքերը և նրանց կից ԶԼՄ-ները, թե՞ այս օրենքը ծառայելու է միայն ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու համար։
Նախ՝ ֆեյքերի 99,9%-ը ստեղծվել և գործում է Փաշինյանի ավազակախմբի համար, հետևաբար գողը դժվար թե գողին բռնի։ Իսկ եթե որևէ մեկը կասկածում է, ապա բերեմ մեկ փաստ։
Օրերս մի շարք ֆեյք կայքեր ու ֆեյսբուքյան էջեր իմ մասին բավական շատ կեղծիք ու հայհոյանք տարածեցին։ Իմ մասնագիտական գործընկերները պարզել են դրանց իրական տերերին ու նույնիսկ հասցեները։ Բոլորը Նիկոլ Փաշինյանի ավազակախմբի անդամներ են։ Եկող շաբաթ մտնելու ենք դատախազություն կոնկրետ հասցեներով ու պահանջելու ենք քրեական գործ հարուցել այդ հանցագործների դեմ։
Պատժվելո՞ւ են արդյոք Նիկոլ Փաշինյանի ստեղծած տականքները։ Խիստ կասկածում եմ։ Եթե ոչ, մենք հանրային պատժի ձևերը գիտենք։
Այս ավազակախմբի սրած մեխը հենց իրենց ոտքն է մտնելու, խոստանում եմ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել