Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի․ Հայկ Դերզյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի գրառման.

  1. 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
    Սովորաբար, եթե պատերազմից հետո քո դիրքերը ամրանում են, ապա դա պետք է կապիտալիզացվի նաև բանակցային գործընթացում: Այս դեպքում մենք տեսնում ենք հակառակը: Այսինքն ապրիլյան պատերազմից հետո խոսք անգամ գնալ չէր կարող բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի թուլացման մասին:
    Ապրիլյան պատերազմից հետո, նույն տարվա մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները: Սա ևս հերքում է հայկական դիրքերի թուլացման մասին:
    2016 թվականին հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցում Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկել է յոթ շրջանները հանձնել հինգ միլիարդի դիմաց: Գումարով խնդիրը լուծելու փորձերը մեղմ ասած ևս չի վկայում հայկական կողմի դիրքերի թուլացման մասին:
    Պատմական ակնարկներ անելուց երկրի գլխավոր պատուհասը մոռացել է, որ Շուշին ոչ թե դժգույն և դժբախտ էր, այլ հայկական, այնպես, ինչպես մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը, այնպես, ինչպես Արցախյան պատերազմից հետո, այնպես, ինչպես մինչև 1920 թվականը՝ թշնամու կողմից իրականացված կոտորածը:
    Եթե խոսում ես այն մասին, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Արցախ, ապա ինչու խորշեցիր Շուշին պահելուց՝ ՌԴ նախագահին մերժելով, իսկ հայ հասարակությանը վախեցնելով, որ ընդունելու պարագայում այնտեղ պետք է վերադառնային ադրբեջանի քաղաքացիներ: Մեկ դրույթ մերժողը ընդհանուր գործընթացը պետք է նաև մերժեր: Սա իհարկե ըստ առողջ և հոգեկան խնդիրներ չունեցող մարդու տրամաբանության:
    Դու ստում ես, երբ հայտարարում ես, որ պնդել ես, որ քո վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։
    Նման իրողության պայմաններում
    -Գործընթացը սկսում եմ իմ կետից
    -Արցախը Հայաստան է և վերջ
    վերոնշյալ արտահայտություններ անողը կամ սուտասան է, կամ նման իրողության պայմաններում ազգակործան պոռնիկ: Ընտրության հնարավորությունը թողնում եմ քեզ:
    Փաստացի հայտարարում ես, որ քո այսպես ասած պայքարի պատճառով տեղի ունեցավ պատերազմ: Մոռանում ես ասել, որ պատերազմից առաջ ինքդ քո պաշտոնյաների միջոցով Հայաստանին ներկայացրել ես որպես ագրեսոր, միջազգային հարթակներից խոսել ես քո ֆեյք հեղափոխության մասին, իսկ աշխարհի տարբեր բևեռներին և կառույցներին դրել ես քո դեղին մամուլ հանդիսացող ՀԺ-ի հոդվածների միամիտ ընթերցողի տեղը՝ տարաբնույթ գավառական խաղեր խաղալով և վտանգավոր պահանջներ դնելով:
    Ճշմարտությունից խոսացողը վախենում է այցելել Արցախ
    Ճշմարտությունից խոսացողը պատերազմի երրորդ օրը կանգնեցնում է զորամիավորումների լրահամալրումը
    Ճշմարտությունից խոսացողը առաջին օրվանից պահանջում էր իրեն պարտված չհամարել
    Ճշմարտությունից խոսացողը անհատույց ադրբեջանին է հանձնում գերիներին՝ փոխարենը ոչինչ չպահանջելով
    Ճշմարտությունից խոսացողը մի էակ է, ում շուրթերից հնչող այդ բառը հականիշ է իր յուրաքանչյուր խոսքին, քայլին և ապրած կյանքին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել