Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակել է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ. Վարդան Բալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակել է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ

Ֆրանսիայի նախագահի երկու առանցքային թեկնածուների այցելությունը Հայաստան մեր տեղեկատվական դաշտում անհրաժեշտ լուսաբանում չստացավ, ցավոք: Այնինչ դեկտեմբերի 22-ին Վալերի Պեկրեսի Արցախ կատարած այցելությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր հավատարմատարը և նրան հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա: Ադրբեջանի դիվանագիտական գլխավոր ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «տիկին Պեկրեսի գործողությունները լրջորեն խաթարել են Ֆրանսիայի հեղինակությունը տարածաշրջանում և այն դերը, որ Ֆրանսիան կարող է ունենալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում»: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն այցելել էր նաև Եռաբլուր, իսկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Մենք պետք է մոբիլիզացնենք ողջ Եվրոպան այս կոնֆլիկտի շուրջ, սա կոնֆլիկտ չէ Կովկասում, սա կոնֆլիկտ է, որ վերաբերում է Եվրոպային, քանի որ երբ հարձակվում են քրիստոնյաների վրա Արևելքից․․․, ապա գրոհում են եվրոպական քաղաքակրթության հիմքերը»: Առաջիկայում տիկին Պեկրեսի և աջերի թեկնածու Էրիկ Զեմմուրի այցելության մանրամասներին կանդրադառնամ առանձին գրառումով, իսկ հիմա ուշադրություն եմ հրավիրում հանրային ուշադրությունից դուրս մնացած չափազանց կարևոր հանգամանքների վրա: Եվ այսպես, Պեկրեսի այցելությունը բորբոքել է Բաքվի դժգոհությունը Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ: Ադրբեջանական և ռուսական աղբյուրների հաղորդմամբ Մոսկվային պահանջ է ներկայացվել բացառել նման այցերը: Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ դրվագ: Պարզվում է, Բաքուն ու Մոսկվան ունեն պայմանավորվածություն թույլ չտալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ: Հատկանշական է, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում այս կապակցությամբ ակնհայտորեն պաշտոնական Բաքվի թույլտվությամբ հրապարակային հարցադրում է արվում՝ ինչպե՞ս է տիկին Պեկրեսը հաղթահարել ռուսական բլոկպոստերը, որոնք փակում են ճանապարհը դեպի Ստեփանակերտ Փաշինյանի առջև: Ու առնվազն տարակուսանք է առաջացնում մեր բացարձակ լռությունը նման սկանդալային իրողության հետ կապված: Ի՞նչ է նշանակում Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակում է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել