Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ընդհատակյա պայքարը այդ բացահայտված ուժերը չեն կարող և չեն տանելու, քանի որ իրենք ութոտնուկի շոշափուկների հետ գործ չունեն․ Կարեն Ավագյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Ֆիզիկայում կիրառվում է կինետիկ և պոտենցիալ էներգիաների հասկացությունը։ Մեկը վերափոխվում է մյուսի։ Մի քիչ ավելի բարդ անալոգը էներգիայի պահպանման օրենքն է ։
Չգիտեմ քաղաքագիտականով դա ինչպես կձևակերպեն, բայց պարզեցված ասեմ՝ քաղաքականում կա հրապարակային , անդրկուլիսյան և ընդհատակյա պայքար։ Կան բոլորը միաժամանակ, բայց մեկից մյուսին անցումը, դրանցից մեկի գերակշռումը կախված է արդյունավետությունից։
Հրապարակային պայքարն արդյունք է տալիս, երբ կա կառուցողական կոնսենսուսի շանս՝ այդ դեպքում իշխանությունը հասնելով այդ կոնսենսուսին՝ շահում է։ Շահում են բոլորը։
Երբ հրապարակային պայքարն իմիտացիա է՝ դա պարզվում է որոշ ժամանակ անց և սկսում են ձևավորվել հրապարակային տրամադրություններ շոշափող և ոչ հրապարակային գործող խմբեր, ուժեր։ Սրանց բացահայտելուն են ուղղված «բաց հասարակություն» կոչված ութոտանու շոշափուկները՝ վարձու մամուլն ու ակտիվ թեմաներ շոշափող, հնարավոր ակիտիվիստներին բացահայտող ու այլ ուղղությամբ տանել փորձող իշխանական անվտանգության աշխատողները, գործակալները, օրվա կուսակցությունները, վարձու քաղաքագետները, թայֆաներն, ՀԿներն ու վարձու մամուլը։ Սա անդրկուլիսյան պայքարի փուլն է։ Դրան հակընդդեմ արդեն գործում է ընդհատակը, որը փորձում է ճանաչել հրապարակում գործող ուժերի վարձու տեսակին, թայֆաներին, քաղաքագետներին ու ՀԿներին։
Այդ պահին տեղի է ունենում նոր իրադրության գնահատում, փոփոխման հնարավորությունների հաշվարկ, բացահայտ կամ ընդհատակյա գործելու որոշումների ընտրությունն ու աշխատանքը։
Ընդհատակյա պայքարին գերակշռություն տալը բացահայտ գործելուց հաջողությունների հասնելու հավանականության չնչինությունից կամ անհնարինության գիտակցումից է գալիս, ուժերի գնահատման հետևանքով դրանց անհավասարության գիտակցումից։
Վերից վար թվարկված մեթոդներին անցումը պայմանավորված է և կատարվում է անհանդուրժողականության ավելացմամբ (պատճառահետևանքային և ոչ գծային գործոնների դերն աճում և արագանում է)։
Մենք երկրորդ փուլի ավարտում ենք, երբ իշխանությունները բացահայտ անցել են ռեպրեսիաների, անդրկուլիսյան սցենարների մեծ մասը բացահայտված է, վարձու քաղաքագետները, կուսակցություններ, թայֆաներն ու ՀԿները ճշտված, բացահայտված։ Բայց ընդհատակյա պայքարը այդ բացահայտված ուժերը չեն կարող և չեն տանելու, քանի որ իրենք ութոտնուկի շոշափուկների հետ գործ չունեն՝ այլ գտել, գիտակցել են ձկան հոտած գլխի կամ թաղված շան (գլխի)տեղը։ Ընդհատակյա շարժումների թերությունը սկզբում անկազմակերպվածությունն է, որը բերում է կորուստների և դա միաժամանակ հստակեցնում է հետագա գործողություններ տակտիկան ու արդյունավետությունը։ Առաջանում են մրցակցող ու տարբեր արդյունավետությամբ գործող անհատներ ու խմբեր ՝ լիդերներ և ուժեր, նրանց շահերը ներկայացնող լեգալ ուժեր։ Շին Ֆեյնի ու Իռլանդական ընդյատակյա բանակի կապի մասին մի երկու անգամ խոսել եմ։ Այսինքն մենք գնում ենք վերջին փուլ, ուր իշխելու է տեռորը վերևից, որն էլ հենց խելացի ու չբացահայտված ընդհատակ է ձևավորելու ու որի դեմ իշխանական անվտանգությունն անզոր է լինելու։ Ամեն կերպ անարդյունավետ իշխանությունը պահելը տանելու է ամեն կերպ անարդյունավետությունից ազատման ցանկության գործնական կիրառումներին։ Հիմա դառնանք լրատվականների, ֆեյսբուքյան և այլ ցանցերի տաք հրապարակումներին արձագանքների նվազեցմանը։ Ամեն ինչ պարզ է, քանի որ օր օրի ամեն ինչ ավելի է պարզվում և որևէ իմիտացիոն պրոցեսի կամ վաղուց բացահայտված ճշմարտության արձագանքը գրեթե անիմաստ է և անհետաքրքիր։ Մարդիկ ուղղակի թերթում ու անցնում են այդ տիպի լրահոսը։
Դա նշանակում է ՍՊԱՍՈՒՄ։
Այդ պահին հնարավոր են իշխանության վերջին փորձերը՝ իմիտացիոն կրիտիկական պրոցես ձևավորելու ու վստահելի ուժերից մեկի տակ դնելու ուղղությամբ։
Բայց եթե ընդհատակը ձևավորված է լինում գաղափարական հիմքի ու հստակ ծրագրի հիման վրա ՝ դա դառնում է անհնար։
Այստեղից էլ պարզ է, թե ինչու են նման դեպքերում հայտնվում բազմաթիվ ծրագրեր, ծրագրեր գրողներ, որոնցով փորձում են կերակրել ընդհատակը, պոկել մաս կամ պառակտել այն, ուր տրոլլինգը ամենամեծ զենքերից է, որն համեմատելի է արգելակման միջոցով դիմադրության օջախների «տաքացմանն» ու բացահայտմանը։
Այդ փուլը ևս անցողիկ է։
Ինչու այսքանը գրեցի։
Ֆեյսբուքյան մարտադաշտի մի քանի կողմերը բացահայտելու համար։ Ուղղակի ուրախ եմ, որ ոմանք հեռացել են այս տարածքից, լայքեր են պակասել, միայն խոսողներին քննադատողներ են հայտնվել։
Սպասումն աշխատում է, այն ծնելու է առաջարկ։
Դե մեզնից ոմանք էլ կմնան հրապարակախոս կամ երբեմն դիտորդ, որոնք պարտավոր են տեսնել, վերլուծել ամեն ինչ ու ցույց տալ ՝ թե ում ՝ չգիտենք և չենք էլ ուզում իմանալ։ Ում, ինչ պետք է, կվերցնի՝ երբ որոշի գործել։
Ու մի բան էլ ՝ հազար անգամ դեպի նույն պատը գնալ բախվելը, նույն փոսն ընկնել դուրս գալը, նույն քարը վերցնել դնելը, սորուն ավազների վրա բերդ սարքելը աշխատանք չէ ըստ ֆիզիկայի տրամաբանության, ընդամենը սիզիֆյան աշխատանք է։ Սա էլ իրենց կրախը չգիտակցող միայն գործ անողներին։

***

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
[ 48 ]
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։
Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
Էսպես չի մնա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել