Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պատերազմից 10 ամիս առաջ կոչ էր արվում պատրաստվել, լսող չկար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Սամվել Կարապետյանի ՖԲ էջում ուշագրավ հրապարակում է կատարվել, մեջբերելով մեծ մտավորականի նախազգուշացնող ազդակը։ Հրապարակման մեջ մասնավորապես գրված է․

Սամվել Կարապետյանի 2019 թ. դեկտեմբերի 20-ին գրի առած և, ցավոք, իրականություն դարձած մտորումներից.«Հենց հիմա, ռազմաքաղաքական ո՛ր վերլուծաբանի, փորձագետի ուսումնասիրությունները, որ կարդում եմ (հայ կամ այլազգի), բոլորը միաբերան 2019-ի տարեվերջին Ադրբեջանի ծավալուն հարձակումն են կանխորոշում (դե գուցե կանխորոշված ժամկետից կարող է և ավելի շուտ կամ ուշ լինել, բայց դա չէ էականը): Նախապատերազմյան այսօրինակ կացության պարագայում միանգամայն բնական պիտի լիներ սևեռվել բոլոր այն աշխատանքների վրա, որոնց շնորհիվ կարող էինք գոնե նվազագույնի հասցնել պատերազմով պայմանավորված անխուսափելի կորուստները, սկսած ռմբակոծություններից փրկվելու համար ստորգետնյա ապաստարանների ինտենսիվ (աշխատանքային 3 հերթափոխով) կառուցումներից մինչև հայրենական գերժամանակակից զինատեսակների փորձարկումներն ու փորձարկվածների զանգվածային արտադրությունները: Մեզանում իրավիճակը մոտավորապես պետք է նմանվեր Լենինգրադի կամ Ստալինգրադի 1941-ի պաշտպանության կազմակերպման օրերին տարվող աշխատանքի եռուզեռին: Լավ հասկացե՛ք, այս պատերազմը 2016-ապրիլի նման 100 լույս զավակ գերեզմանելով չի ավարտվելու: Մեզ այսպես պահելու դեպքում գուցե հազարներով էլ տակից դուրս չենք գա: Մինչդեռ պատերազմից առաջ օրնիբուն իրականացված աշխատանքի շնորհիվ կարելի է նախահարձակ թշնամուն ոչ միայն մինչև վերջ փշրել, այլև հակահարձակումով ամբողջ ճակատի երկարությամբ էապես բարելավել մեր ճակատային բնագիծն ընդհուպ մինչև հայոց օրրան` Մեծ Հայքի արևելյան սահմանների վերականգնումը: Սակայն, նայե՛ք ձեր շուրջը, փորձե՛ք գնահատել, թե ինչո՞վ ենք զբաղված, որո՞նք են մեր առօրյա առաջնային հոգսերը…, այո՛ շարունակում ենք ապրել` այնպես, ինչպես ապրել ենք դարեր, ուստի և կկորցնենք այնպես, ինչպես մշտապես կորցրել ենք: Հասկացե՛ք վերջապես, մեր յուրաքանչյուր ճիշտ չապրած (կամ հենց այսպես ապրած) օրն ավելացնում է վաղվա պատերազմում մեզ պատճառվելիք զոհերի թիվը…»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել