Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայաստանում հաստատված թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի նպատակն է լինել օրակարգերը ՄԻԱԿ թելադրողը․ Կարեն Վրթանեսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

«Յանմ ինչ եք Ֆեյսբուքում գրում-գրում-գրում, փոխարենը գնացե՛ք […] արեք»։
Այս տիպի մուննաթներ, այդ թվում ինձ ուղղված, պարբերաբար տեսնում եմ։
Զգում եմ, որ ազգային թևից շատերն են ազդվում սրանից, որպես հետևանք՝ դադարում են գրել, մեկնաբանել և ընդհանրապես հետաքրքրվել որևէ բանով, կամ իրենք էլ են սկսում բոլորի վրա մուննաթ գալ։ Ահավոր դեմոտիվացնող է։
Հարցը սակայն այն է, որ նույն Ֆեյսբուքում ՊԵՏՔ է գրել։ Որովհետև այսօր դա է Հայաստանում №1 մեդիահարթակը։ Հիմնական հարթակն է, որի միջոցով հնարավոր է մտքերը հասցնել ավելի լայն լսարաններին։
Եթե հիմա ու այստեղ էլ լռենք, կնշանակի, որ Հայաստանում պետականամետ ազգային ուժերը, փաստորեն, ասելիք այլևս չունեն։ Ինչն էլ իր հերթին կնշանակի, որ Հայաստանն այլևս զուտ պատմա-աշխարհագրական եզր է։
Կարևոր է գիտակցել, որ նաև շատ-շատերի լռելն է երկիրը բերել այս օրի հասցրել։
Ու կապ չունի, թե ձեզ հիմա ինչպես են փորձում լռեցնել. անիմաստ մուննաթներով, դեմագոգիայով, ՖԲ-ի գրաքննությամբ, ֆեյքերի և իրական նիկոլաթուրքերի սպառնալիքներով, գլուխներդ տանելով, քրեական գործեր հարուցելով, թե անընդհատ էմոցիոնալ անիմաստ ղալմաղալներ գեներացնելով…
Այս լռեցնող, դեմոտիվացնող հոսանքը այդքան էլ ինքնաբուխ չէ, ինչպես կարող է թվալ, այլ միտումնավոր և համակարգված։
Հայաստանում հաստատված թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի նպատակն այնպես անելն է, որ իրենք լինեն օրակարգերը ՄԻԱԿ թելադրողը։ Որպեսզի իրենց դեմ որևէ բողոքի խոսք չլսվի, որպեսզի ոչ մի բան չստիպի մարդկանց մտածել այն մասին, թե ընդհանրապես ինչ է կատարվում։
Ես չեմ ասում, որ պիտի հավերժ նվիրվենք ՖԲ-ի պատերը մրոտելու գործին, բայց կարևոր է հասկանալ, որ ցանկացած պարտություն սկսվում է ասելիքի դաշտում, գլուխներում, հետո նոր գետնի վրա է իրականություն դառնում։
Եթե պարտվել ես ասելիքի (նարատիվի) դաշտում, ապա անելիքդ իրագործելու համար անհրաժեշտ թվով մարդ և նյութական ռեսուրս երբեք չես կարողանա մոբիլիզացնել, հասցնել պայքարի փուլի։
Այսօր նույնիսկ Նիկոլի կործանարար էությունը հասկացող տասնյակ կամ հարյուրավոր հազարավոր մարդիկ այնուամենայնիվ շատ բան չեն հասկանում, շատ փաստերի չեն տիրապետում, գիտեն առանձին դետալներ, բայց աչքի առաջ չունեն ընդհանուր պատկերը։ Կամ նույնիսկ շատ դետալներն էլ չգիտեն կամ սխալ գիտեն։
Այդ մարդկանց բացատրելու և անընդհատ հիշեցնելու ահավոր շատ բան կա. ՖԲ-ով ու Տելեգրամով, լրատվականներով և անձնական զրույցներում։
Եթե դու չես բացատրում մարդկանց կարևորը, միամտություն է ակնկալել, որ նրանք հանուն ինչ-որ անհասկանալի բանի կգնան զոհաբերությունների։ Եթե հստակ ասելիք չես կարողանում ձևավորել նույնիսկ այն մարդկանց համար, որոնք պատրաստ են քեզ լսել, ապա կողքդ կանգնող ուղղակի չի լինի (բացի, լավագույն դեպքում, ընտանիքիդ անդամներից և, ինչպես հայտնի անեկդոտում, սիրուհուց)։
Սա է այսօր ազգային ուժերի և առաջին հերթին մտավորականների առաջնային խնդիրը և պարտականությունը (!). ցույց տալը, ճմարտությունը հիշեցնելը, բացատրելը (առժամանակ մի կողմ դնենք փակագծեր բացելը, թե ով ինչքանով է ազգային այսօրվա քաղաքական շիլափլավներում)։ Այդ թվում և Ֆեյսբուքով, արհամարհելով մուննաթը և մնացած խանգարող հանգամանքները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել