Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պատերազմը «ստիպում է» ՄՏԱԾԵԼ․ Մանե Սողոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Պատերազմից հետո վերջին մի ամիսն է, որ կարողանում եմ կարդալ։

1,5 տարի կարելի է ասել գիրք չէի կարողանում վերցնել ձեռքս։

3 գիրք, որ հիմա ձեռքիս տակ են՝

Գյուստավ Լը Բոն «Ամբոխների հոգեբանություն».

Համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը։ Հեղինակի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին Հիտլերի, Ստալինի, Մասոլինիի, Մուստաֆա Քեմալի, Չերչիլի, դը Գոլի և այլ երևելի դերակատարների վրա քաղաքական, իսկ գիտական առումով՝ Ֆրեյդի, Վեբերի, նացիոնալ սոցիալիզմ կետողների վրա։

Աշոտ Աղաբաբյան «Գաղտնիքների տիրակալը».

Վեպը ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ֊մայոր Իվան(Հովհաննես) Աղայանցի մասին է, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։

Նա Թեհրանում և Փարիզում

ԽՍՀՄ ռեզիդենտն էր, այնուհետ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալը։

Նա էր լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների կնքահայրն ու ղեկավարը, «Թեհրան 43» կասեցնող անորսալի Ֆորդը, ով ԽՍՀՄ հետախուզությունը բարձրացրեց նոր մակարդակի։

Սուն Ցզի «Ստրատեգիայի արվեստը». Այս գիրքն իր ուրույն տեղն ունի աշխարհի զարգացած երկրների բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ռազմական, դիվանագիտական, հետախուզական ծառայության նշանավոր դպրոցներում։

Պատերազմը «ստիպում է» ՄՏԱԾԵԼ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել