Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դեկտեմբերի 10-ին Արցախի Անկախության հանրաքվեի տարեդարձն էր․ Հրանտ Հրաչի Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Այսօր Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձն էր ․․․

Ով տխրեց – ով ուրախացավ, ով սգաց – ով տոնեց՝ ես չխառնվեցի։

Բայց կուզեյի, որ հայ անհատը գլուխը բարձին դնելուց առաջ հինգ րոպե մտածեր, թե ինչպես ենք ուղղելու արցախյան պայքարի բովում ազգովի թույլ տված մեր առաջին խոշոր, ու հետագայում շարունակական ու ճակատագրական դարձած սխալը։

Մեղավորներին փնտրելը գործնական չէ՝ նախ նրանք բոլորը հայտնի են, իսկ հետո իրենց մեծ մասը կարող են պիտանի լինել կառուցողական հունի մեջ։ Բայց մեղավորներին պետք է ՀԱՍԿԱՑՆԵՆՔ, որ իրենք այլևս չեն կարող լինել առաջին շարքերում, առավել ևս առաջին դերերում։ Նրանց հասկացնելու էլի շատ բաներ կան, բայց դժվարը նրանց պահանջարկներն ու ախորժակները զսպելն է։

Շատ ժամանակ չի պահանջվի հիշելու համար, թե ինչպե՞ս եղավ, որ․

– Հայաստանի հետ վերամիավորված Արցախն ու Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցին, անկախացող Հայաստանի իշխանության գերագույն մարմնի ընտրություններին մասնակցելուց հետո «ցանկություն չհայտնեց» մասնակցել Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեին,

– Աշխարհին ի ցույց դրած իր ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՄՔԸ ևս մեկ անգամ կրկնելու պատրվակով արցախցուն պարտադրվեց առանձին հանրաքվե, որի հարցաթերթիկում ձևակերպվեց մեկ ուրիշ՝ ամբողջովին օտարի քմահաճույքից կախված նոր «կամք»,

– ժողովրդի աչքի առաջ նրա վստահությունը վայելող առաջնորդները հերթով փոխարինվեցին նորերով, ովքեր հերթով հրաժարվեցին համաժողովրդական շարժման հիմնարար դրույթներից։

Փորձեմ համառոտ լինել․ Խորամանկություններ, գայթակղություններ, թուլություններ ու կեղծիքներ եղել են, կան ու էլի լինելու են՝ ավելի շատ, քան կցանկանայինք։ Այլ ազգերը դրանցից պաշտպվելու համար իրենց պետությունն են կառուցում։

Մենք ուրշներից ոչ ավելի լավն ենք ու ոչ էլ ավելի վատը։ Եթե այլոք կարողանում են, ուրեմն մենք էլ պետք է կարողանանք կառուցել ժամանակակից պետություն ՝ միասնական ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

Եթե այսօր սկսենք, ապա վաղն արդեն մեկ օրվա ճանապարհ անցած կլինենք ․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել