Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ուրախ եմ, որ Սամվել Կարապետյանի գործը շարունակող կա ․ Հրանտ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Սամվել Կարապետյանի մահվանից հետո մեջս մի տեսակ վախ մտավ, որ էլ ոչ ոք նորմալ չի զբաղվի միջնադարյան հայկական ճարտարապետության ուսումնասիրությամբ: Դե սովոր ենք, որ մեր երկրում շատ ու շատ լավ բաներ մի մարդու վրա են կառուցված (single point of failure) ու առանց էդ մի մարդու կարող ա մի ամբողջ ոլորտ փակվի: Բայց պարզվեց, որ Սամվել Կարապետյանը էդ մարդկանցից չէր, իր ստեղծած կառույցը՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, իրենից հետո էլ շարունակում ա որակյալ աշխատանք անել:

Ավելին, հիմնադրամը մի հսկայական գործ ա վերցրել իր վրա․ վերականգնել հայկական հնագույն վանական համալիրներից մեկը՝ Հակոբավանքը: Հակոբավանքը Արցախի եզակի մշակութային երևույթներից է ու քանդվելու վտանգի տակ է: Վերականգնումը ոչ միայն կփրկի կարևոր ժառանգություն, այլև նոր աշխուժություն կբերի Քոլատակ գյուղին:

Էս նախագիծը բացառիկ է համագործակցող միավորների բազմազանության տեսակետից: Ուրեմն, նախաձեռնությունը գալիս է Արցախի կառավարությունից: Խոստանում են կրկնապատկել վերականգնման համար հավաքվող գումարի առաջին $40000-ը: ՀՃՈՒ հիմնադրամը դե գործը անողն է: Արցախի թեմը 2022-ը հայտարարել է Հակոբավանքի վերածննդի տարի: Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիա կա, իրենք են միացել, մի ճարտարապետ վերականգնման նախագիծն է տվել: Մի քանի ընկերություններ նախագծի մասին կարճ ֆիլմեր, տեղեկատվական նյութեր են պատրաստում ու տարածում: Ու էս ամեն ինչը զուգամիտել է reArmenia հարթակում: Էս կարգի տարաբնույթ կառույցների կոնսոլիդացիա երևի հրադադարից հետո չէի տեսել:

Վերականգնումը թանկ գործ է, 132 միլիոն դրամ է պետք: Արդեն հավաքվել է շուրջ 2.5 միլիոն (չհաշված Արցախի կառավարության կողմից կրկնապատկումը): Հիանալի առիթ է միանալու ու մեծացնելու էս գործի շուրջ համագործակցողների շրջանակը: Մանրամասները՝ reArmenia-ի էջում․ https://bit.ly/3IyJFNa

Հ․Գ․ Սիրտս վկայում է, որ սպասվում են մեկնաբանություններ «հերիք է եկեղեցիների վրա փող ծախսենք, հիմա կրթության մեջ է պետք դնել» թեմայով: Իմ առաջին ռեակցիան էլ է էդ եղել ամիսներ առաջ: Չեմ փորձի համոզել, որ սա էլ է պետք (չնայած վստահ եմ, որ պետք է)․ զուտ կխնդրեմ գոնե 2000 դրամ հատկացնել Արցախի Մարտունու շրջանում կառուցվող մինի-տեխնոպարկին․ էլի reArmenia-ի նախագիծ է, կրթական է ու ներառում է հետագայում աշխատատեղ ստեղծելու պլան: Շատ մանրամասն քրքրված, լավագույն մասնագիտական խորհուրդների հիման վրա վերամշակված ու հասունացած նախագիծ ա. https://bit.ly/3dFZSSF

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել