Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հերթական բարդ վիրահատությունը Գորիսի ԲԿ-ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Գորիսի բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում․

«Հերթական բարդ վիրահատությունը Գորիսի ԲԿ-ում

Հիվանդ Հ.Ս. 24տ.

06.11.21թ-ին ավտովթարի արդյունքում ստացած վնասվածքների կապակցությամբ շտապ օգնության մեքենայով հոսպիտալիզացվել է Գորիսի ԲԿ:

Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է՝ Պոլիտրավմա; Տրավմատիկ շոկ; Կրծքավանդակի և որովայնի բութ փակ վնասվածք; Ձախից I, III, IV, VI, VII, VIII, IX, X, XI, XII կողերի, աջից` VII, VIII, IX, X կողերի, ձախ թիակի, ձախ նստոսկրի, ցայլոսկրի և քացախափոսի առաջային պատի, սրբոսկրի ձախ կողմնային մասսաների կոտրվածքներ, ենթամաշկային էմֆիզեմա, երկկողմանի պնևմոհեմոթորաքս, թոքերի սալջարդ, պնևմոմեդիաստինում; Ստոծանու հետվնասվածքային պատռվածք՝ ստամոքսի և մեծ ճարպոնի տոտալ ներթափանցումով կրծքավանդակ; Միզուկի փակ վնասվածք, ուրեթրոռագիա; Կոնքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Վիրաբուժական բաժանմունքի պրոֆեսիոնալ բժիշկների շնորհիվ՝ բաժանմունքի վարիչ Նարեկ Թունյանի գլխավորությամբ, հիվանդին ցուցաբերվեց վիրաբուժական բուժօգնություն՝ Էպիցիստոստոմիա: Աջ և ձախ պլևրալ խոռոչների դրենավորում ըստ Բյուլաույի: Լապարոտոմիա, ռևիզիա: Ստամոքսի և մեծ ճարպոնի ներուղղում որովայնի խոռոչ: Ստամոքսի ֆիքսացիա: Որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում:

Հետվիրահատական շրջանում կատարվել է ռետրոգրադ և անտեգրադ ուրեթրոգրաֆիա՝ առանց ախտաբանական փոփոխությունների – ինքնուրույն միզարձակությամբ:Ներկայումս հիվանդը առողջացումով դուրս է գրվել ԲԿ-ից:

Շնորհակալություն ենք հայտնում բժշկական թիմին և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ ու առողջաբեր աշխատանք»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել