Դիտումների քանակը` 51
110 Views
Նոյեմբերի 26-ին Արմաթ ինժեներական լաբորատորիան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Այսօր Արմաթ համայնքը նշում է 600-րդ ճարտարագիտական աշխատանոցի հիմնումը։ Այսպիսով մենք ևս մեկ քայլ մոտենում ենք կրթական ծրագրի հիմնադիր Կարեն Վարդանյանի նվիրական երազանքին.
ՀՀ բոլոր դպրոցներում ունենալ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ։
600-րդ լաբորատորիան բացվել է Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում Վանիկ Պողոսյանի, Մեկ ընտանիք միսիա բարեգործական ՀԿ-ի և ԱՏՁՄ աջակցությամբ։
Լաբորատորիան կրում է Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունը»։