Դիտումների քանակը` 19
95 Views
2015 թվականին Արցախում՝ թշնամին երեք հայ զինվոր էր սպանել սադրիչ հարձակման միջոցով։ Բարձրաստիճան սպաներից մեկը այդ երեք զինվորի համար շատ արագ մի գեղեցիկ խաչքար քանդակել տվեց, իսկ մի այլ բարձրաստիճան սպա որոշեց որ տղերքի հիշատակը ամենաճիշտը հարգելու ձևը վրեժխնդիր լինելն է և կազմակերպեց պատժիչ գործողություն, որի արդյունքում 22 ադրբեջանցի զինվորական սպանվեց։ Լինելով քրիստոնյա ՀԱԵ հետևորդ մենք հիշատակը հարգելու երկրորդ տարբերակի ջատագովն ենք։ Խաչքարներով ու 44 մետրանոց խաչերով չի, որ պետք է հարգենք 44 օրյա պատերազմի նահատակներին այլ նրանց արյան վրեժը առնելով՝ նրանց կյանքի գնով պահված, բայց արդյունքում վաճառված Հայրենիքից առայժմ թեկուզ 44%-ը վերադարձնելով և ոչ թե ձևականությամբ։