Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սովորեք, որ բոլորով Հայաստանը շենացնենք․ Անի Ջանվելյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Էկել եմ խոսելու են կարևոր էլեմենտներից, որոնք փոխեցին ինձ ու սարքեցին նպատակասլաց։

2017 թ.-ից ես սկսեցի հաճախել «Արմաթ ինժեներական լաբորատորիա»։ Որը համար առաջին էլեմենտն է, որ ինձ դարձրեց ստեղծագործ ու սովորեցրեց երազանքը՝ իրականացնել՝ ինքդ քեզնով։ «Արմաթ»-ը իրականում ինձ շատ փոխեց, դարձրեց հասուն ու խելացի։ «Արմաթ»-ի շրջանակներում մասնակցել եմ բազում մրցույթների, մտածում, այնուհետև կյանքի կոչում պրոյեկտներ, ձեռք բերում լիքը գիտելիքներ ու կապեր։

Հաջորդ էլեմենտը՝ ՄԵՄ-ն է, որը ինձ փոխեց 180 աստիճանով։ Ձեռք բերեցի լիքը ընկերներ, սկսեցի աշխատել օնլայն հարթակում՝ ձեռք բերելով գումար։ Երբ դու տարիքով փոքր ես ու աշխատում ես քեզնից տարիքով մեծ կամ փոքր մարդկանց հետ, ակամայից հասունանում ա մտահորիզոնդ։ ՄԵՄ-ը ինձ տվեց ամենակարևորը՝ մոտիվացիայի մեծ ուժ ու ինքնակրթվելու անհրաժեշտություն։

Հաջորդ կարևորագույն էլեմենտը «ԱԹՍ»-ն է, որի մասին չեմ խոսի՝ կլռեմ։

Էկել եմ ասեմ ինչքան կարող եք սովորեք, ինքնակրթվեք, էնքան, ինչքան ձեր ուղեղը ընդունում ա։ Սովորեք, որ բոլորով Հայաստանը շենացնենք՝ չնայած վստահ եմ, որ մեր սերունդը՝ «Արմաթ»-ցիներովս ու «ՄԵՄ»-ցիներովսս պիտի անենք դա։

Սիրե՛ք ձեր մասնագիտությունը. լավ մասնագետ ցանկացած ոլորտում պետք է։

Ուղղակի ամեն մեկս պիտի մնանք մեր դերում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել