Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինչո՞ւ է ՔՊ֊ն «վիզ» դրել ազատվել Սյունիքի համայնքապետերից․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Արտուր Խոջաբաղյանը հանդես է եկել հրապարակմամբ, կապված Սյունիքում ներքաղաքական հարցերի հետ։
Հրապարակումը ներկայացնում ենք ստորեւ․

Որպեսզի ավելի հասկանալի լինի թե ինչ է անում Նիկոլը Սյունիքում, հերթով գնանք խոշորացված համայնքներով․
Նախ Տաթեւ եւ Տեղ համայնքներում բնական ընտրություններ են։ Էստեղ արհեստական խնդիրների անհրաժեշտություն չկա։ (Դրա համար էլ ոչ ձերբակալություններ կան, ոչ էլ առանձնապես աղմուկ֊աղաղակ)։
Սիսիան, Մեղրի համայնքում ձերբակալություններով ստիպեցին համայնքապետերը հրաժարական ներկայացնեն։ Նրանք ընտրեցին պատգամավոր դառնալու ճանապարհը։ Արդյունքում էս երկու համայնքում էլ կնշանակվի ընտրություն։
Գորիսում էլ է բնական, պարզապես ոչ թե համայնքապետի, այլ ավագանու ընտրություններ են, ու եթե ՔՊ֊նհաղթանակի, եթե չեմ սխալվում կարող է անվստահություն հայտնել Առուշանյանին։ ( Քանի որ նրան դեռ 1 տարվա ղեկավարման ժամկետ ունի)։ Բայց հաշվի առնելով, որ Առուշը որոշել է մնալ համայնքապետ եւ չգնալ պատգամավոր, հիմա պայքարում է համայնքապետի ընտրությունների համար՝ կալանավայրից։
Ամենաաբսուրդն ու դավադիրը Կապանի դեպքն է։ Արհեստականորեն ցրեցին Կապանի ավագանին եւ ստիպեցին որ նոր ընտրություններ նշանակվի։ Հիշեցնեմ, որ Գեւորգ Փարսյանը Կապանում հաղթեց Նիկոլին հենց հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Նիկոլի վարկանիշն օդերով էր ու ոչ ոք չէր հավատում որ հնարավոր է Կապանում այլ ուժ հաղթի։
Սա ո՛չ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական տեռոր եւ դիկտատուրա։
Հիմա ինձ մի հարց է հետաքրքիր, ինչո՞ւ է ՔՊ֊ն «վիզ» դրել փոխել Սյունիքի համայնքապետերին իրենց կառավարման ժամկետից շուտ։ Էս մարդիկ անկախ քաղաքական հայացքներից ու շահարկումներից առաջին հերթին դեմ դուրս եկան Նիկոլին Արցախի հողերը հանձնելու համար, որոնք պատերազմից հետո մեր վերահսկողության տակ էին ու կար ներքին որոշում այն պահելու (Հետո Վաղարշակը եկավ ասեց չէ, բանակը ձեր հետ չի, «տղա եք պահեք»)։
Ինչո՞ւ է Նիկոլն ուզում արդար ու բնական խնդրից ընդվզման գնացած մարդկանցից ազատվել։
(Ասում եմ չլինի Արցախի նման մի հատ «Արայիկ Հարությունյան» պրոյեկտ են անում էստեղ իր աղետալի հետեւանքներով հանդերձ)։
Դեռ հույս ունեմ որ այսօր ՔՊ֊ի կողքին կանգնած մարդիկ, նույնիսկ ցուցակով առաջադրված ավագանիները, այս պարզ հարցերը կտան իրենց ու հետ կկանգնեն «ներկա» ճղճիմ հարցերով պայմանավորված ավելի մեծ սխալներ գործելու ճանապարհից։
Էս հարցերը պատասխան չունեն։ Սյունիքում ապրող մեր հայրենակիցները չպետք է թույլ տան, որ դրսից որոշեն այստեղ մեր օրակարգը ու մեզ ներքաշեն վտանգավավոր ու անդառնալի ավանտյուրաների մեջ։
հ․գ․ մեկ է, ինչ ուզում եք արեք, կանցնեն ժամանակներ ու օրինակ Գորիսում բոլորն Առուշին կհիշեն որպես Գորիսը շենացնող համայնքապետ, իսկ Նիկոլին՝ հող հանձնող վարչապետ։
Դա նրա ու նրա սերունդների ճակատին խարան է, որից նա երբեք չի ազատվի։

Ուշագրավ է նաեւ գրառմանը տակ գրված մեկնաբանությունը, որտեղ հեղինակն ավելացնում է․

Մի մտահոգություն ունեմ։Պատկերացրեք տարածաշրջանում նախապատրաստվում է Իրանին հարվածելու գործողությունները։Դրա կազմակերպիչներին անհրաժեշտ է, որ այդ ժամանակ Հայաստանում հանկարծ գլուխ չբարձրացնեն Ալիեւի ասած ռեւանշիստները։Իսկ Սյունիքի համայնքապետերը կարծես ցույց են տվել որ կարող են դուրս գալ վերահսկողությունից։Թուրքերին երաշխիքներ են պետք, իսկ դա հնարավոր է ցանկացած ռիսկի չեզոքացմամբ։Թերևս սա է պատճառը որ խնդիր կա դրված օր առաջ ազատվել Սյունիքի համայնքապետերից։ Սա ինձ հիշեցնում է Արցախի ընտրությունների հարցում շտապողականությունը։ Չէ որ կապիտալիզացիայի համար պետք էր մոռթապաշտ առաջնորդ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել