Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իսկ ինչի՞ վրա պիտի ուրախանան մարդիկ․ Զաքար Խոջաբաղյանի հարցը Վալերիկին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

Չգիտեմ թե ինչի՝ ֆեյսբուքյան լրահոսումս մի գրառում էր հայտնվել, որտեղ Գորիսի ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակով ավագանի առաջադրված մի երիտասարդ, որին հաճախ կարելի է(ր) տեսնել սորոսից սնվող քարոզչական գրասենյակներից մեկում, ինչ-որ հեգնական ակնարկ էր արել, թե իբր Առուշ Առուշանյանի նախընտրական քարոզարշավը սգո սրահ է հիշեցնում։

Խիստ կասկածելով նման համեմատություն անողի մտավոր և հոգեկան զարգացվածության բավարար մակարդակին՝ հարցս պիտի ձևակերպեմ ընդհանրական։

Իսկ ինչի՞ վրա պիտի ուրախանան մարդիկ․ մոտ 5000 զոհերի ու 10000 հաշմանդամ դարձած տղաների՞, թշնամուն հանձնված Քարվաճառի՞, Քաշաթաղի՞, Ջրականի՞, Շուշիի՞, Հադրութի՞ համար, անտուն ու անօթևան դարձած բազմաթիվ արցախցիների՞ համար, նրա համար պիտի ուրախանան, որ քո քաղաքական թիմի ղեկավարը բանավոր պայմանավորվածությամբ գյուղիդ հողերի կեսն հանձնել է թուրքին, ու թշնամուն հասցրել Գորիսի բերա՞ն՝ դարձնելով Գորիսը սահմանամե՞րձ, նրա վրա ուրախանան, որ մեր պետականության ու սուվերենության հերն էնպես է անիծել քաղաքական ղեկավարդ, որ անգամ սեփական երկրի, սահմանների ու ճանապարհների անվտանգությունը երրորդ երկրի զինվորականներով ե՞ս ապահովում, նրա վրա ուրախանան, որ Գորիսից Որոտան գնալիս թուրքական ու ռուսական անցակետերով պիտի անցնե՞ն, որ շեֆդ չոքած խաղաղություն է մուրում թշնամուց, էն դեպքում, երբ թշնամին հոխորտում է Սյունիքը գրավելու մասի՞ն, որ քաղաքական թիմիդ ղեկավարությունը, փոխանակ հոգա սահմանի անվտանգության և կահավորման հարցերը, շինծու հոդվածներով քաղաքական հետապնդման է ենթարկում սեփական միջոցներով էդ աշխատանքները իրականացնողներին ու թուրքի հետ եղբայրանալ չցանկացողների՞ն․․․ Էլի՞ շարունակեմ․․․

Ձեր համար միգուցե էս ամենը ինչ-որ փոքրամասնությունների օրվան նվիրված գունագեղ միջոցառում է, որին պետք է մասնակցել փուիչկներով, պաղպաղակներով, 6-ը 8-ի վրա լայնաբերան ժպիտով և ծիածանագույն հանդերձավորմամբ․․․ Երևի էդ եք հա՞ ցանկանում տեսնել․․․

Իրավիճակը սթափ գնահատող ցանկացած հայ մարդ էսօր քաջ գիտակցում է մեր երկրի գլխին կախված բազմաթիվ խնդիրներն ու սպառնալիքները, որոնք ձեր՝ իրեն խելագարի տեղ դրած քաղաքական ղեկավարը, իր վարած տխմարագույն քաղաքականության արդյունքում բերեց մեր երկրի ու ժողովրդի առաջ։ Էսօր Հայաստանն ու Հայությունը, և հատկապես նրա Արցախ և Սյունիք հատվածը, մինչև կոկորդ խրվել են ձեր քաղաքական թիմի գործունեության հետևանքներով առաջացած հազարավոր խնդիրների ու վտանգների մեջ, և էդ ամենը գիտակցող մարդիկ շուրջ մի տարի է չեն կարողանում նույնիսկ նորմալ քնել․․․ Դուք ինչի՞ց եք տեղյակ, ինչի՞ց եք խոսում․․․ Ամեն րոպե սահմանից կանչի սպասող, ավտոմատով քնող ծնողները ինչի՞ վրա պիտի ուրախ լինեն, որ իրենց ապահով կյանքը ձեր խփնված շեֆը մղձավանջի վերածե՞ց՝ թշնամուն հասցնելով իրենց տան շեմը․․․

Ցանկացած նորմալ մարդ, էս պայմաններում մտածում է, թե ինչպես պիտի կորցրածը հետ բերենք, վերականգնենք երկրի պաշտպանունակությունը, դիմադրությունը, անվտանգությունը, սահմաններն ինչպես պիտի նորից դարձնենք ամուր և ապահով․․․

Իսկ դու, ու էլի քո պես բազմաթիվ անդեմ կերպարներ պատրաստ են ամեն ինչի, որպեսզի արդարացնեն Որոտանին Էյվազլի ասելը, ու մեր պատմական հայրենիքը քարտեզով թուրքին տալը, պատրաստ են ամեն ինչի՝ ձեր խելագար ու խփնված շեֆի ամեն մի տխմարությունն արդարացնելու համար․․․ Նույնիսկ էն աստիճանի սրբապղծության են պատրաստ ոմանք, որ վիրավոր տղերքի գլխատման, խոշտանգման փաստերը, բազմաթիվ տեսանյութեր, ֆոտոներ ունենալով՝ կարող են հայտարարել, թե դրանք երևակայության արդյունք են և մտացածին․․․ Իսկ դու ուզում ես, որ մարդիկ ձեր խփնված շեֆի պես թեթևսոլիկ, երջանիկ ապուշի դեր ստանձնե՞ն, ու ձև անեն՝ թե ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ նորմալ է՞, հա՞․․․ Նրա վրա ուրախանան, որ Ալիևը իր բոլոր հանցագործությունները արդարացնելու համար վկա է բերում ձեր քաղաքական թիմի հայտարարությունները՝ ասելով, թե հենա “հայերն” էլ են պնդում, թե էդ հողերը ադրբեջան են, ինձնից ի՞նչ եք ուզում․․․ Էս ա՞ ձեր երջանկության և ուրախության աղբյուրը․․․

Էս ամենի ֆոնին ուրախ ու երջանիկ ապուշի կերպարի մեջ լինելու համար կամ պիտի ծայրահեղ սրբապիղծ լինես, որ ձևացնես, թե ամեն բան նորմալ է ու տենց էլ պիտի լիներ, կամ պետք է ոչ ադեկվատ, խելագար ու հոգեպես անառողջ լինես՝ էս բոլոր խնդիրներն ու սպառնալիքները իսկապես չընկալելու, չգիտակցելու, չըմբռնելու համար, որպեսզի կապույտ, կարմիր ու կանաչ փուչիկներն առնես ձեռքդ, ու ատամնաշարդ աջ ու ձախ ցուցադրելով գոռաս՝ “ապագա կա”․․․ Իսկ այ երբ թուրքը անձամբ քո տուն կմտնի, որից շատ չի հեռու ի դեպ, այ էդ ժամանակ թերևս կգիտակցես, թե սգո սրահը որն է․․․

Խելքի՛ աշեցեք, տուն-տունիկ չի սա ձեր համար․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել