Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի Գերմաներենի Ակումբին հյուր էր եկել Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ․ Գորիսի Գերմաներենի Ակումբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Այսօր մեզ հյուր էր եկել Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ պ-ն Յակոբ Ցիգլերը, որի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում գերմաներենի ուսուցիչների եւ աշակերտների հետ, ովքեր դպրոցում ուսանում են գերմաներեն։

Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Նախ Յակոբ Ցիգլերը մի փոքր մաս ընթերցեց Կատարինա Փոլադյանի “Hier sind Löwen” գրքից, այնուհետև քննարկում տեղի ունեցավ եւ կազմակերպվեց հատուկ վիկտորինա։

Պ-ն Ցիգլերին շատ էր տպավորել երեխաների այդչափ իմացությունը, և հաղթողը ստացավ գիրք Գերմանիայի մասին:

Վերջում երեխաները արտասենեցին գերմաներենով մի քանի ստեղծագործություն։

Բոլորն էլ շատ ոգևորված էին:

Մենք կարեւորեցինք նման այցելությունների հաճախակիացումը, որն անշուշտ մոտիվացնում է աշակերտներին ավելի խորությամբ ուսումնասիրելու գերմաներենը։

Պ-ն Ցիգլերը մեր գրադարանին նվիրեց ութ գիրք, իսկ մասնակիցներին` ամսագրեր: Նաև ներկա ուսուցիչները ստացան հատուկ նվերներ, իսկ աշակերները` բանալու կախիչներ, դրոշներ:

Միջոցառման մասին հայտարարություն էր տարածել նաեւ Գերմանիայի դեսպանատունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր․
Գերմանական երեկո Գորիսում.
Դեսպանությունն այցելեց Գորիսի գերմաներենի ակումբ՝ ծանոթանալու ակումբի գործունեությանը: Ակումբում կազմակերպվեց ընթերցում և գերմանական հարցախաղ:

Deutscher Abend in Goris:
Beim Besuch des Deutschklubs Goris konnte sich die Botschaft ein Bild von den Aktivitäten des Klubs verschaffen und veranstaltete eine Lesung und ein Deutsch-Quiz.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել