Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կոչ եմ անում առողջապահության նախարարությանը վերջ տալ աբսուրդին․ Էդուարդ Հովհաննիսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Սթափության կոչ

Կոչ եմ անում առողջապահության նախարարությանը վերջ տալ այն աբսուրդին, որը տիրում է թեստավորման և պատվաստման ոլորտներում։

Երկրում առկա լաբորատոր ենթակառուցվածքը պատրաստ չէր ՊՇՌ հետազոտման նման ծավալներին, մարդիկ օրերով սպասում են հետազոտման պատասխանին, ամբողջ համակարգը սպասարկում է հավաստագրերի համար դիմած մարդկանց, գոյանում են հերթեր և արդյունքում սահմանափակվում է թեստավորման իրական կարիք ունեցող մարդկանց հասանելիությունը այդ ծառայությանը։ Իսկ իրական հիվանդության դեպքում ախտորոշման ուշացումը կարող է ճակատագրական լինել։ Հիմա այս որոշումով դուք մահացությունը իջեցնու՞մ եք, թե՞ խթանում եք։ Բացի դրանից, թեստավորման նման ծավալները լաբորատոր այս սահմանափակ ռեսուրսների պայմաններում, շատ արագ բերելու են որակի նվազեցման, անձնակազմի գերհոգնածության և այլ հնարավոր ռիսկերի՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

Դադարեցրե՛ք թեստավորման և պատվաստման պարտադրանքը, դրանով միայն վնաս եք տալիս պատվաստման գաղափարին։

Մահացածների մոտավորապես 85%-ը 60-ից բարձր տարիքային խմբում են․ կենտրոնացեք ա՛յդ խմբի վրա, առաջին հերթին պատվաստեք ա՛յդ մարդկանց, իջեցրեք մահացությունը, նոր անցեք այլ տարիքային խմբերին, եթե դրա կարիքը լինի։ Ձեր հրամանի տակ ընկնող մարդկանց քանի՞ տոկոսն է 60-ից բարձր տարիքային խմբում, ու՞մ եք դուք պատվաստում։ Այս ահռելի ռեսուրսները վատնելով որևէ նշանակալի ազդեցություն չեք ունենա համաճարակի վրա։

Իրական հակապատվաստումային քարոզը դու՛ք եք անում ձեր այս չհիմնավորված գործողություններով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել