Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանին այժմ ընտրության առաջ են կանգնեցնում. Դավիթ Գրիգորյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

ՊԱՏՌԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ

ԹՈՒՐՔԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ

Իրանի հետ սահմանային բոլոր 4 անցակետերը։ Այս պահին որևէ իրանական բեռնատար չի կարող մուտք գործել Իրանից թուրքիա։

Դիլուչու, Կուրբուլագ, Կապիկոյ, Եսենդերե անցակետերը իրանա-թուրքական ցամաքային հաղորդակցության հիմնական երակներն են։ Իրանին այժմ ընտրության առաջ են կանգնեցնում․ Հայաստան, թե թուրքիա ու ադրբեջան։ Ծանր որոշում է սպասվում կայացնել․ մոտ 10 թուրք-ադրբեջանական անցակետ դեպի Ռուսաստան ու Եվրոպա, թե մեկ հայկական՝ դեպի բոլոր ուղղություններ։

Եթե ի պատասխան Իրանն այսօր կամ մոտ ապագայում փակի իրանա-ադրբեջանական սահամանային անցակետերը, ապա թրքադրբեջանը կունենա բոլոր նախադրյալները ու պատճառաբանությունները բլիցկրիգ կատարել Սյունիք՝ արևելքից ու արևմուտքից։ Այս սցենարն ավելի հավանական է դառնում Իրանի ու թրքաբեջանի ընթացող զորավարժությունների ֆոնին։

Գրեթե վստահ եմ, որ Իրանը կանխատեսում է նման ելքն ու պատրաստվում է պաշտպանել իր կենսական շահը ՀՀ տարածքում։ Իրավիճակը սրվում է անդադար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել