Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված․ Տիգրան Աբրահամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Սեպտեմբերի 14-ին գրություն էի ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելիության ժամանակ, մեր քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։

Ակնկալում էի, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի։

Միաժամանակ նշել էի, որ գրությանս ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնեն նաև ինձ։

Գրությունիցս 23 օր է անցել՝ ոչ միայն խախտվել է պատգամավորին պատասխանելու ընթացակարգային ժամանակը, այլ ինձ դիմած քաղաքացու ընտանիքի անդամը տեղեկացրել է, որ ոստիկանությունից իրենց չեն արձագանքել, ավելին՝ պնդում է, որ այս ընթացքում նաև այլ խնդիրներ են ունեցել։

Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով։

Համակարգում ծառայող բարեխիղճ ոստիկաններ ճանաչում եմ և դեռևս սահմանափակվում եմ այսքանով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել